Author Archives: admin

Իրանի կարագացնի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ընթացքը

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Նախագիծը շարունակվում է, և, բնականաբար, Իրանի նոր կառավարությունը կմասնակցի դրա իրականացմանը: Վստահ եմ, որ նոր կառավարության ամբողջական հաստատումից հետո կարագացնենք իրականացման տեմպերն ու ընթացքը», – ընդգծել է իրանցի դիվանագետը: ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը նշել է, որ այդ հարցում դադարներ չեն եղել, և իրանական կողմը վերջին մի քանի ամիսների ընթացքում բանակցություններ է ...

Կարդալ ավելին »

Սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության նոր կանոնները

Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը: Օրենսդրական նախաձեռնությամբ տրվել է սահմանումը, թե ինչ է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը, ինչպիսին պետք է լինեն դրա հիմնական բնութագրերը, ինչպիսին պետք է լինի ...

Կարդալ ավելին »

Բուլղարիան կհամագործակցի Գերմանիայի և Հունաստանի հետ էներգետիկայի ոլորտում

Բուլղարիան և Գերմանիան Հունաստանում տեղի ունեցած միջազգային էներգետիկ ֆորումում ստորագրել են հռչակագիր՝ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Այս մասին հայտնում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը նաև բանակցություններ է վարել իր հույն գործընկերոջ՝ շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսի հետ, ում հետ քննարկել է բուլղարա-հունական համագործակցության ռազմավարական նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: «Մենք ուրվագծել ենք ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ժնևում հանդես է եկել հյուրախաղերով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ժնևում հանդես է եկել հյուրախաղերով` մասնակցելով «Puplinge Classique» միջազգային երաժշտական 15-րդ փառատոնին: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել «Victoria hall»-ում, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ մաեստրո Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ: Նվագախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին: Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր՝ ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է Փարզում կայացած 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել: Առաջինը պայքարի է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների 2024թ․-ի հունվար-հուլիս ամիսներին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի 1,437,296.1 մլն դրամ եկամուտների 95.5%-ը կամ 1,372,769.0 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 4.16%-ով և կազմել՝ 392,184․60 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 6․59%-ով և կազմել՝ 66,889․20 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 4.16%-ով և կազմել՝ 254,924.30 մլն ՀՀ դրամ։ Պետական տուրքի ծավալները աճել են 22.42%-ով ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Կորեայում

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:

Կարդալ ավելին »

Չինաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 0.6%-ով

Այս մասին հայտնում է Պետական ​​վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով: Սպառողական ապրանքները թանկացել են միջինը 0.7%-ով, ծառայությունները՝ 0.5%-ով: Օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.4%-ով: 2023-ին Չինաստանում գնաճը մնացել է զրոյի մոտ: Այդ ընթացքում ՉԺՀ-ի պետական ​​վիճակագրական ծառայությունը մի քանի անգամ գնանկում է գրանցել: Կառավարման վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին Չինաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

Կարդալ ավելին »

0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ գրանցված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թիվը ավելի քան 6000-ն է

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով: Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման ...

Կարդալ ավելին »
ajax-loader