Author Archives: admin

Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և ...

Կարդալ ավելին »

Հանապետությունում պասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.42%-ով և կազմել 69.33 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.77%-ով և կազմել 72.31 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

1մլն-ական դրամ կրթաթոշակ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից ԵՊՀ-ի ուսանողներին

ԵՊՀ ևս 5 ուսանող արժանացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամի չափով։ Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից և մագիստրատուրայի 1-ին կուրսից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։ 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն ...

Կարդալ ավելին »

Հայաստան զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 43.4%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 15.0%, մնացած 41.6%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից, 8.6%-ը՝ Իրանից, 7.7%-ը՝ ԱՄՆ-ից,  3.9%-ը՝ Ֆրանսիայից, 3.4%-ը՝ Գերմանիայից, 2.9%-ը՝ Վրաստանից, 1.6%-ը՝ Իտալիայից, 1.0%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 42.5%-ը այցելել է գործնական նպատակներով, 45.0%-ը՝ հանգստի և ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլև մարտահրավերներին դիմակայելու աներկբա ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադան

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ:

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» ծրագիրը

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ։ «Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18-ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14-ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,- ասված է որոշման մեջ։ Ըստ տեքստի՝ քանի ...

Կարդալ ավելին »

Արաբկիրի որոշ փողոցներում լույս չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.Սաքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։

Կարդալ ավելին »
ajax-loader