Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է իջեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 3.65%: Կարգավորողը նշել է, որ ավանդային տոկոսադրույքը կնվազի մինչև 3.5%: «Հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների և մարժային վարկավորման տոկոսադրույքները կնվազեն համապատասխանաբար մինչև 3.65% և 3.90%: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ից:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մրցույթ ուսանողների համար․ ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մրցույթին մասնակցելու համար ուսանողները կարող են դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը: Մրցույթի անցկացման ընթացքը հետևյալն է՝ Հայտ ներկայացրած ուսանողներից կձևավորվեն 10 անդամներից բաղկացած խմբեր, որոնք կմասնակցեն 5-օրյա հատուկ դասընթացների շարքին:Դասերի ավարտից հետո յուրաքանչյուր խումբ կունենա մենթոր և կսկսի աշխատել խմբին ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն սահիկաշարեր՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները: Աշխատանքները ...
Կարդալ ավելին »Արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից՝ 1 բրոնզե մեդալ
ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու ...
Կարդալ ավելին »Որքան գումար է գոյացել «կարմիր գծերի» վճարումներից. ԶԼՄ
Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։ Այս մասին «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու ...
Կարդալ ավելին »Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել․ Լուսանկարներ
Թուրքական Էսքիշեհիր քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքում մոտ 20 մետր խորությամբ և 5 մետր տրամագծով փոս է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրքան Ջեյլանը՝ հողատարածքի տերը, լրագրողներին պատմել է, որ երբ եկել է իր հողատարածքում կաթիլային ոռոգման սարքավորումները հավաքելու, նկատել է, որ դրանց մի մասը բացակայում է։ Մտնելով դաշտ նա տեսել է փոսը և վախեցել։ Նա տեղեկացրել է համապատասխան մարմիններին, սկսվել ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման․ ՆԳՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան ...
Կարդալ ավելին »Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն ...
Կարդալ ավելին »Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում գրանցեց երկրորդ հաղթանակը
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։ Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։
Կարդալ ավելին »237 կմ ջրագիծ և կոյուղագիծ․ կլուծվի 14400 բաժանորդի խնդիր․ քաղաքապետարան
Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:
Կարդալ ավելին »Պայթունների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը
2023թվականին պայթյունների 42 դեպք է գրանցվել, 63 մարդ տուժել է․ ինչ իրավիճակ է 2024-ին, մեկնաբանում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մասնագետը։
Կարդալ ավելին »