Author Archives: admin

Վրաստանի տնտեսական աճը 7 ամսում կազմել է 9.7%

2024 թվականի 7 ամսում Վրաստանի տնտեսական աճը կազմել է 9.7%: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, այժմ գլխավորը տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումն է: «Մեր տնտեսական աճը հուլիսին կազմել է 13%, հետևաբար 7 ամսվա միջին աճը կազմել է 9.7%, ինչը աղքատության հաղթահարման առումով ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և տարածաշրջանում: Այս ամենը, իհարկե, ...

Կարդալ ավելին »

Գործադուլ Samsung Electronics գործարանում

Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են գործադուլ անցկացնող 104 աշխատողների և արհմիությունների ղեկավարների, որոնք պլանավորում էին երթի դուրս գալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Աշխատողները բողոքում են Հնդկաստանի հարավում՝ Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձի դեմ և պահանջում են ավելի հարմար աշխատանքային ժամեր: Աշխատակիցները գործադուլ են անում արդեն մեկ շաբաթ՝ խափանելով արտադրությունը Հնդկաստանում տարեկան 12 միլիարդ եկամուտի մեկ երրորդն ...

Կարդալ ավելին »

Աերոֆլոտ SU1869 չվերթը արտակարգ վայրէջք է իրականացրել

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Երևան-Մոսկվա չվերթն էր իրականացնում, երկուշաբթի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Դեպքը տեղի է ունեցել ուղևորներից մեկի ինքնազացողոթյան վատանալու պատճառով 02:12-ին (Մոսկվայի ժամանակով 01:12-ին) ։ Ուղևորը տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն։

Կարդալ ավելին »

Անցած շաբաթվա ամփոփում․ ՓԾ

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 7, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի

Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում սեպտեմբերի16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև ...

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին: «Կահավորվում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության

ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 ...

Կարդալ ավելին »

Երևանում և հարակից որոշ շրջաններում լույս չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան․ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Կարդալ ավելին »

Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը

70 տարեկանում մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը։ Նա Jackson-5 խմբի անդամ էր։ Տիտոն Ջեքսոնների ընտանիքի 9 երեխաներից երրորդն էր։ «Խոր վշտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրը՝ ռոք’ն’ռոլի փառքի սրահի անդամ Տիտո Ջեքսոնն այլևս մեզ հետ չէ։ Մենք ցնցված ենք և վշտացած։ Մեր հայրն անհավանական մարդ էր, ով հոգ էր տանում բոլորի մասին»,-ասվում է Տիտոյի զավակների տարածած հաղորդագրության մեջ։ Տիտո ...

Կարդալ ավելին »
ajax-loader