Author Archives: admin

ԱՄՆ-ը մի քանի տասնյակ զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք. NBC

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի տասնյակ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք, որպեսզի պատրաստ լինեն տարհանել ամերիկացիներին տարածաշրջանից՝ Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության դեպքում։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պենտագոնի երեք պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ այդ զինվորականները, որոնց տարածաշրջան կուղարկեն առաջիկա օրերին, կգտնվեն «սպասման ռեժիմում», նրանց առաքելությունը ԱՄՆ քաղաքացիների տարհանման հարցում օգնության ցուցաբերումն է պատերազմի դեպքում։ ...

Կարդալ ավելին »

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» հիբրիդային աշխատաժողովին։  Նախարարությունից հայտնում են, որ աշխատաժողովի նպատակն էր գործարար համայնքին և այլ շահագրգիռ անձանց ներկայացնել ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, ինչպես նաև քննարկել կանոնագրքի իրավակիրարկմանը, ներդրումային միջավայրի բարելավման հարցում կորպորատիվ կառավարման դերին վերաբերող հիմնախնդիրները: Աշխատաժողովի շրջանակում կայացած «Պետական քաղաքականության ...

Կարդալ ավելին »

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար օրենքով կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ:  «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: «Նախատեսվում է լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ բյուջեով Հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ»,-ասաց Լևոն Բալյանը: Ֆոնդի ձևավորման պայմանները, ...

Կարդալ ավելին »

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ «Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և ...

Կարդալ ավելին »

Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։   Լիբանանում ճգնաժամերին ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։ Wonderful to have met Prime Minister ...

Կարդալ ավելին »

Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այդ մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սեպտեմբերի 29-ին՝  կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին,  ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր ...

Կարդալ ավելին »

Երկիրը մոտ 2 ամսով աստերոիդ-արբանյակ կունենա

Արջունա աստերոիդների երկրորդական գոտում գտնվող 2024 PT5 աստերոիդը կհայտնվի Երկրի ձգողության ուժի տիրույթում և, ինչպես Լուսինը, կսկսի պտտվել մեր մոլորակի շուրջը, սակայն միայն 56,6 օր: Տասը մետրից մի փոքր ավելի տրամագիծ ունեցող 2024 PT5 աստերոիդն այս տարվա օգոստոսին հայտնաբերել են ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող աստերոիդների մոնիտորինգի համակարգի հետազոտողները: Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտնականները 21 օր հետևել են աստերոիդի ուղեծրին և որոշել դրա ...

Կարդալ ավելին »

Սոցփաթեթի շահառու է հանդիսանում մոտ 123 300 անձ. ԱՍՀ նախարարություն

Այս պահի դրությամբ՝ սոցփաթեթի շահառու է հանդիսանում շուրջ 123.300 անձ։ Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, սոցփաթեթի միջոցները կարող են ծախսվել հետևյալ ուղղություններով՝ ուսման վճարի փոխանցում. ուսանողական վարկի ամսական վճարի մարում. հանգստի ապահովում ՀՀ տարածքում. գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում. մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում. առողջապահական ...

Կարդալ ավելին »

Կապանում մթերային խանութում վճարել էր կեղծ 20-հազարանոցով. երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader