AI արտադրանքի համաշխարհային շուկան մինչև 2027 թվականը կհասնի 990 միլիարդ դոլարի։ Նման կարծիք են հայտնել Bain խորհրդատվական ընկերության փորձագետները։ AI արդյունաբերությունը, ներառյալ ծառայությունների և սարքավորումների սեգմենտները, կաճի տարեկան 40-55 տոկոսով՝ սկսած անցյալ տարի գրանցված 185 միլիարդ դոլարից, ըստ Bain-ի: Պահանջարկն այնքան արագ է աճում, որ կարող է խնդիրներ առաջացնել մատակարարման շղթայում այնպիսի բաղադրիչների համար, ինչպիսիք են չիպերը, ասել է Բեյնը: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
4-րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. հայտագրումը մեկնարկել է
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար–Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը ...
Կարդալ ավելին »Երևանում Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »Air Fest․ օդային շոու, թռիչքներ՝ ուղղաթիռներով, օդապարիկներով
«Air Fest» փառատոնը ներկայանում է նոր ծրագրով ու թռիչքային ավելի մեծ հնարավորություններով։ Սեպտեմբերի 28-ին արդեն 5-րդ անգամ անցկացվելու է «Air Fest» փառատոնը։ Սկզբում այն անցկացվել է Ստեփանակերտում, նախորդ տարի՝ Ստեփանավանում, այս տարի օդային շոուների համար ընտրվել է Եղվարդը։ Հրավիրած ասուլիսին «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանը նշեց, որ փառատոնն արդեն բավական սիրված ու սպասված ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 26-09-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.22%-ով և կազմել 71.30 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 74.96 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 26-09-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.02%-ով և կազմել 2686.00 դոլար, արծաթի գինն աճել է 2.87%-ով և կազմել 32.31 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.16%-ով և կազմել 988.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 26-09-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 42208.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 5732.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 18074.52 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 26-09-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 18996.63 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 7604.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8282.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Յուրաքանչյուր 10-րդ դեռահաս կախվածություն ունի սոցցանցերից և համակարգչային խաղերից. ԱՀԿ
Յուրաքանչյուր 10-րդ դեռահաս հոգեկան խնդիրներ ունի սոցիալական ցանցերից եւ համակարգչային խաղերից կախվածության պատճառով, նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։ «ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նոր տվյալները վկայում են սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի մասին՝ 2018թ. 7 տոկոսից 11 տոկոս 2022թ.։ Դեռահասների 12 տոկոսի համար ակտուալ է խնդրահարույց վարքը թվային խաղերի հանդեպ։ Այս ամենը լրջորեն մտահոգում է երիտասարդների հոգեկան առողջության եւ բարեկեցության ...
Կարդալ ավելին »Նորարարություններն ինքնավար համակարգերում․ կներկայացվի արդի ռոբոտատեխնիկան
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Գիտական նորարարության ...
Կարդալ ավելին »