Author Archives: admin

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 1.8%: Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը: Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 2.2%:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Հնարավոր է սա 2 մարդ, շիկահեր and տեքստ նկարն է Զրուցակիցները ...

Կարդալ ավելին »

 ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Լիբանանում է․ ՊՆ

«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացվել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս է Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկներն ու նժույգները։ Մրցումներն անցկացվել են B, C, D դասերում։ Մրցումային առաջին օրը D դասում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հ. ...

Կարդալ ավելին »

Factor TV-ի փաստաքննությունը՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգի հաղթող

Ծաղկաձորում տեղի ունեցած հանքարդյունաբերական երկօրյա համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվել են «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն են Տնտեսական լրագրողների ակումբը  և Հանքագործների և մետալուրգների միությունը։ Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկված շուրջ 50 նյութերից մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվել է 22-ը, որոնցից էլ 3-ն արժանացել են մրցանակների։ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանի «Կամ կենդանի դուրս կգանք, ...

Կարդալ ավելին »

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդալ ավելին »

OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը

OVIO-ն հայտարարեց նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս  50% զեղչով՝ 4950 դրամով*: Փաթեթը ներառում է՝ Մինչև 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ 182 հեռուստաալիք 25,000 ֆիլմեր և սերիալներ Wink TV հարթակում Wi-Fi 6 գերհզոր սարք ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է ժամանակակից ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Լիբանանի մայրաքաղաքում վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելը պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ճշգրիտ հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիյեի շրջանում «Հեզբոլլահ»-ի  զենքի արտադրամասերի և այլ ենթակառուցվածքների։ ԻՊԲ-ն նշում է, որ քայլեր է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը մեղմելու համար՝ նախազգուշացումներ տարածելով և օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Իր հերթին The ...

Կարդալ ավելին »

Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները կվերապատրաստվեն

Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները կվերապատրաստվեն, որ կարողանան զարգացման ծրագիր գրել Դպրոցները նախորդ տարվանից աստիճանաբար անցնում են կառավարման նոր համակարգի, ու այդ ճանապարհին զարգացման ծրագիրն այլևս ձևական բնույթ չի կրում. ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության: «Մենք 300-ից ավելի դպրոց ունենք, որոնք արդեն անցել են կառավարման նոր համակարգի: Եվ մեր կողմից իրականացված վերլուծությունները վկայում են, որ ակհնայտ խնդիրներ ունենք. մենք մարդկային ռեսուրսի ուժեղացման, ...

Կարդալ ավելին »
ajax-loader