Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Նյութի աղբյուրը՝ Armlur.am ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարդալ ավելին »ԵԽ-ն աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումներին
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: Այս առումով Լենա Նանուշյանը շեշտադրել է ոլորտի ներկայիս բարեփոխումները, որոնց հանգրվանը ծառայությունների ֆինանսական և ֆիզիկական հասանելիության ապահովմանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ...
Կարդալ ավելին »Դոլարն ու ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ
Հոկտեմբերի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 387.18 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.10 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.85 դրամով և կազմել 428.45 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 456.42 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.80 դրամով և կազմել 514.06 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և ...
Կարդալ ավելին »«Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի
ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր հետևից մեծ ավերածություններ թողել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Փոթորկի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։ Ըստ գործակալության՝ Հյուսիսային Կարոլինայում մինչև ծնկները հասնող ցեխի մեջ արտակարգ ծառայությունները որոնողական շների հետ միասին փնտրում են ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահ չի ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, ինչը նշանակում է, որ վիճահարույց օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, և փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո, գրում է Civil Georgia-ն։ Նախագահը չի օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։ Նախագահը դեռևս հրապարակավ ...
Կարդալ ավելին »ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում․ կա տուժած
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, վերջինից տեղի ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը
Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել Հայաստանում ճարտարագիտական ...
Կարդալ ավելին »ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին ...
Կարդալ ավելին »