Author Archives: admin

Աճառյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան- Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց – Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:

Կարդալ ավելին »

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն, հայտնում է Reuters-ը։ Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս տարվա ֆավորիտների թվում են նաև Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նշվում է, որ UNRWA-ին մրցանակ շնորհելը ...

Կարդալ ավելին »

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար

Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած հանդիպման վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ունեցած զրույցում Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար։ «Շարունակելով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթը՝ նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի մայրուղու վրա կիրականացվի պայթյուն

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Կարդալ ավելին »

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին »

Լուսաբանման հրավեր ուսուցչի օրվա առթիվ

Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի կունենա նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի հաղթողների պարգևատրումը:

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը աշխատանքյին այցով ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ...

Կարդալ ավելին »

Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը

Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: «Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, ...

Կարդալ ավելին »

Հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական ...

Կարդալ ավելին »
ajax-loader