Author Archives: admin

Արամ Հակոբյանը Oskemen open-ի առաջատարից հետ է 1,5 միավորով

Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները ղազախական «Oskemen open»-ում: 7 տուրից հետո Արամ Հակոբյանը 7 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ կիսում է 6-14-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 4,5 միավոր և 17-րդն է: Առաջատարը 6,5 միավորով Վիտալի Բերնադսկին է: «Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում է 121 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում ...

Կարդալ ավելին »

Մեր նպատակն է աջակցել Հայաստանի՝ առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերափոխվելուն. Քրիստինա Քվին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:  «Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ

ակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝ 29 անշարժ գույք. 8 իրավաբանական անձանցում մասնակցություն. 2 միլիարդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագրի հոդվածները մինչև COP29-ի մեկնարկը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի դրույթները կստորագրեն մոտակա չորս շաբաթների ընթացքում։ ՀՀ նախագահն այս մասին հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում։  Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Երևանը հույս ունի, որ Բաքուն կստորագրի համաձայնեցված հոդվածները մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:  ՀՀ նախագահը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

Հայաստանի Հանրապետության ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: «Տեղեկություն էր ստացվել, որ  ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև  հեռախոսազանգի միջոցով ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է:  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 08/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.36%-ով և կազմել 75.87 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.57%-ով և կազմել 79.70 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 08/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2662.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 31.65 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 977.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 08/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 41954.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 5695.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 17923.90 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 08/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 19104.10 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 7576.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8303.62 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader