Author Archives: admin

Շառլ Ազնավուրի անվան 25-ամյա գրադարանը նշում է գրադարանավարի օրը

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանը նշում է ոչ միայն աշխատակիցների տոնը, այլև գրադարանի կազմավորման 25-ամյակը: 1998թ. համայնքային 5 գրադարանների վերամիավորմամբ ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: 2021թ. անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Ներկայումս գրադարանն ունի երեք մասնաճյուղ:

Կարդալ ավելին »

Պուտինն ու Փաշինյանը բանակցություններ են սկսել Կրեմլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սկսել են բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 08-10-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 421.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 427.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.01 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.06 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։ Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 ...

Կարդալ ավելին »

2025-ին պարտքի միայն տոկոսավճարը կկազմի 1 մլրդ դոլար

Վերջին տարիներին կառավարությունն այնքան պարտքեր է վերցրել, որ պարտքի սպասարկումը հասցրել է կատաստրոֆիկ չափերի։ 168-ը գրում է, որ պարտքի սպասարկումը ծանրացել է՝ ինչպես պարտքի կտրուկ ավելացման, այնպես էլ՝ էապես թանկացման հետևանքով։ Իշխանությունների «ջանքերով»՝ երկիրը հայտնվել է ֆինանսական սարսափելի մեծ բեռի տակ. պետական բյուջեից տարեկան հարյուր-միլիարդավոր դրամներ են հատկացվում՝ պարտքերը սպասարկելու համար։ «2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1,117.1 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սպառողական գների ինդեքսը չի փոփոխվել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն չի փոփոխվել, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.1%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 3%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-սեպտեմբերի համեմատ աճել են 5․9%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 1%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունն աճել է 11.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,748.2 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (11,402.5 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալներն աճել են 11.8%-ով։ Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 8-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.23%-ով և կազմել 24,089,863.26 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.22%-ով և կազմել 62,258.97 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.81%-ով և կազմել 2,420.02 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.038870166 (-0.61%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.84%-ով և կազմել 322.99 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։  Ավելի ուշ ՌԴ նախագահն ընդունելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ 

Կարդալ ավելին »

Թեոդոսիայում ավելի քան 1000 մարդ է տարհանվել նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հոկտեմբերի 7-ից այրվող նավթաբազայի մերձակայքում գտնվող շրջաններից 1000-ից ավելի մարդ է տարհանվել և տեղափոխվել ժամանակավոր տեղավորման կետեր: Այդ մասին Telegram-ում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։ «Արտակարգ պատահարի վայրից ոչ հեռու՝ Սև ծովի ափամերձ շրջաններում և Բլիժնիե Կամիշիի մերձակայքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար 1047 մարդու ժամանակավոր տարհանում է իրականացվել ժամանակավոր տեղավորման կետեր», – գրել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader