Գազայի հատվածում հոկտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհերից 15-ը եղել են պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի հիվանդանոցում։ Գազայի հատվածի հյուսիսում վեցօրյա պաշարումը ՄԱԿ-ին ստիպել է փակել ապաստարանների վերածված դպրոցները և հիվանդանոցները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տավուշի մարզի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ
«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հաղորդում է Rueters գործակալությունը։ «Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 10/10/24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 19254.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7560.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 8243.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 10/10/24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 42512.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 5792.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 18291.62 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 10/10/24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2629.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 30.71 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.72%-ով և կազմել 968.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 10/10/24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.07%-ով և կազմել 73.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 77.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Փրկարար ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները
Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ-2024» լրագրողական ամենամյա մրցույթը
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։ Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը. Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն, Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ի այգու առաջին պտուղները՝ աշնանային բերքահավաք
Teghout Mining-ն աշնանային մրգերով ծանրաբեռնված պտղատու ծառերի լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։ ««Թեղուտ» ընկերության նորատունկ այգին ամենօրյա խնամքի արդյունքում արդեն տալիս է իր առաջին պտուղները»,- նշված է կից հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »