ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,121.2[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․4%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 8․3%-ով և կազմել 2,448.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 9․5%-ով և կազմել 1,379.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 5․2%-ով և կազմել 1,586.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետբյուջեի ծախսերը՝ ըստ գործառական խմբերի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,708,576.5 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ 2024թ.-ի օգոստոս ամսին ծախսերը կազմել են 213,246.7 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 39.7%-ով և կազմել 395,489.6 մլն ՀՀ ...
Կարդալ ավելին »Ամռանը ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ին
Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր: Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել ...
Կարդալ ավելին »Չեմ կարծում, թե գլոբալ հանքարդյունաբերությունում բավականաչափ գիտեն Հայաստանի մասին․ Մասումա Ֆարուկի
Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության աշխատանքային խմբի ղեկավար Մասումա Ֆարուկին կարծում է, որ ռազմավարության վրա աշխատանքն իր ամենալավ փորձերից մեկն է եղել։ -Որո՞նք են այն նոր ձևավորվող տեխնոլոգիաները, որոնք նշանակալից ազդեցություն կունենան հանքարդյունաբերության վրա՝ արդյունավետության և բնապահպանական ռիսկերը մեղմելու առումով: -Տեխնոլոգիական ուղղությունը ընթանում է երկու ճանապարհով, քանի որ հանքարդյունաբերությունը դժվար վերափոխվող ոլորտ է, և մենք այժմ դիտարկում ենք արդյունավետությունը: Արդյունավետությունը կարող ...
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան. մենք թևակոխում ենք 2-րդ պղնձի-բրոնզի դար
Թեւակոխում ենք երկրորդ պղինձ-բրոնզի դար, որովհետև, բոլոր կանխատեսումների համաձայն, պղինձը, մոլիբդենը և մի շարք այլ մետաղներ տնտեսության շարժիչ ուժն են դառնալու։ Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի շրջանակում զեկույցի ժամանակ։ Վկայակոչելով S&P Global-ի կանխատեսումը՝ նա նշել է, որ մինչև 2035 թվականը պղնձի նկատմամբ ...
Կարդալ ավելին »ԳԱԱ-ն և Չինաստանի CORE ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
Գիտությունների ազգային ակադեմիայի և չինական CORE ակադեմիայի պատվիրակության հանդիպմանը ՀՀ ԳԱԱ-ում ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ CORE ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։ Հուշագրի նպատակն է․ նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում իրականացնել համատեղ գիտական ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 94 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, ...
Կարդալ ավելին »Պղինձը՝ աշխարհի 6 կրիտիկական ռեսուրսների շարքում․ ejc
Մետաղների գների բարձրացումից առավելագույնս օգտվելու համար անհրաժեշտ է վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա առավել արդյունավետ, շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել։ Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկը տարեցտարի աճելու է։ Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վերազինեն արտադրությունը, նշեց Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերությունների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ աշխարհում հանքարդյունաբերության զարգացումների և ...
Կարդալ ավելին »Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հոկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր վարչական շրջանում գերազանցել է հոկտեմբեր 5-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին: Կենտրոնում և Շենգավիթում շեղումներ չեն արձագարվել: Հոկտեմբերի 7-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում: Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան
Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։ Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ. Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի ...
Կարդալ ավելին »