Author Archives: admin

Հայաստանի սամբիստները նվաճել են 9 մեդալ

Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։ Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանն ու 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Միլենա Առաքելյանը (47 կգ), Սյուզաննա Մանուկյանը (59կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Սևակ Դավոյանը ...

Կարդալ ավելին »

Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել ...

Կարդալ ավելին »

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված ...

Կարդալ ավելին »

Զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2024թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 758,827 մարդ, այդ թվում 209,593 պետական և 549,234 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.2% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 5.3% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական ...

Կարդալ ավելին »

ՀՀ 69 488 կազմակերպությունում գրանցված է 759 079 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանում գործել է 69,488 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 759,079, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 286,215 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,404 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 146,811 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

Վայրի կենդանիների ապօրինի առևտուրը՝ IUCN-ի ֆորումի օրակարգում

ելույթով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)աշխատակիցները մասնակցել են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պահպանության ֆորումին (RCF), որը տեղի է ունեցել Բելգիայի Բրյուգե քաղաքում: Որպես IUCN-ի Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջտարածաշրջանային կոմիտեի(ICENCA) ղեկավար կոմիտեի անդամ, FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մասնակցել է «Վայրիկենդանիների ապօրինի առևտուր. ինչպե՞ս է ԵՄ-ն դիմակայում» խորագրով քննարկմանը, որի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Cybercab և Robovan․ Tesla-ն ներկայացրել է անվարորդ մեքենաները

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն հոկտեմբերի 10-ին ներկայացրել է Cybercab-ը՝ առանց ղեկի և ոտնակների ինքնակառավարվող երկտեղանի տաքսին, ինչպես նաև ավելի մեծ թվով ուղևորների համար նախատեսված Robovan-ը: Այդ մասին հաղորդում է CNBC News-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Tesla-ն ունի 21 Cybercab մեքենա, իսկ Warner Bros. ստուդիայում, որտեղ տեղի է ունեցել շնորհանդեսը, ընդհանուր առմամբ, եղել է 50 ինքնակառավարվող ավտոմեքենա։ «We, Robot» ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 202,087.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 11․4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 23․2%-ով և կազմել 7,019.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 29․3%-ով՝ կազմելով 11,407.7 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 44%-ով և կազմել 2,932.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը 12․46 մլրդ դոլար է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,830,386.0 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 435,266․5 մլն դրամով կամ 9․9%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 118,088․1 մլն դրամով կամ 4․6%-ով և կազմել 2,441,281.9 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,677.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 201,604.8 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader