Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները իրավախախտում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները միանում են Առաջին Հայկական Ճակատի (FAF)` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք՝ մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ...
Կարդալ ավելին »WCIT2024/DigiTec-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում անցկացված Ներդրողների տուրը հաջողություններ է գրանցել
Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվել է Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկրներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։ BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ է անցկացվել, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն է ընձեռել բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ և շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին Հայաստանում եղան ...
Կարդալ ավելին »Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում hոկտեմբերի 15-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով ներկայացրել է 5 նոր գիրք։ «Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին ...
Կարդալ ավելին »Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ-ից հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
Կարդալ ավելին »Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ներդրած ավանդի համար՝ Երևանի 2806-ամյակի առթիվ։ Որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում։
Կարդալ ավելին »Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ ...
Կարդալ ավելին »Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են ներկա և նախկին փոխքաղաքապետերը
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։
Կարդալ ավելին »Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի
Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդալ ավելին »