Author Archives: admin

Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար

Նախորդ տարի ավելի քան երկու անգամ աճել է հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։  «Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարվա արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.` 693, 2021թ.` 751, 2022թ.` 925, ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանեց

Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ Համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց  Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։ Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ...

Կարդալ ավելին »

42-ամյա տղամարդը սպանել է մորաքրոջ որդուն՝ վերջինիս պարանոցի ոսկե շղթան հափշտակելու նպատակով

Պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկե շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն: Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 14:00-ի սահմաններում, ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն՝ համակարգի ծառայողների մասնակցությամբ

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հերթական միջոցառումը․ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծառայության կենտրոնական մարմնում անցկացվել է շախմատի մրցաշար քրեակատարողական ծառայողների միջև։ Մրցաշարին մասնակցել են կենտրոնական մարմնի հատուկ նշանակության ստորաբաժանման, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։  Մրցաշարին հետևել է Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Եղիշե Ալեքսանյանը։ Խաղին ներկա են եղել նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին ...

Կարդալ ավելին »

Արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան հոկտեմբերի 15-ի դրությամբ 181 է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։  Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 15/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.95%-ով և կազմել 71.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.70%-ով և կազմել 75.17 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 15/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2662.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 31.34 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.21%-ով և կազմել 998.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 43065.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 5859.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 18502.69 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 19508.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 7602.06 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 8292.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը մեկ ամսում կազմել է 1234

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի օգոստոսի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,234: 2024թ.-ի օգոստոսին Երևանում իրականացվել է 817 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 66․2%-ը: Կոտայքում իրականացվել է 94 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 7․6%-ը: Լոռիում՝ 77 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6.2%: Շիրակում՝ 50 առքուվաճառքի գործարք, որը ...

Կարդալ ավելին »
ajax-loader