Author Archives: admin

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով

Հայաստանում 47 ոստիկան  թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից: Այդ մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին:  Նախարարը հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը: «Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է  անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։  «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության ...

Կարդալ ավելին »

Հայաստան թմրամիջոցների մեծ քանակ ներկրվում է հարևան երկրներից, հատկապես Մեղրու սահմանային հատվածով

Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի  հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս: «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է ...

Կարդալ ավելին »

Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին՝ միջուկայինի կամ նավթայինի փոխարեն. WP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ի պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների՝ պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին՝ նավթային կամ միջուկային օբյեկտների փոխարեն: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ «Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային», – ...

Կարդալ ավելին »

Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս․ ՆԳ նախարարը ներկայացրեց պատճառները

Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով (խմբ-Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2022 թվականի հուլիսից հետո հանկարծամահության դեպքերը ևս վիճակագրության մեջ արտացոլվում են որպես հանցագործություն): Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների ...

Կարդալ ավելին »

Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան

Երևանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ և մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար Արմեն Խանդիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշման նախագիծն ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում քննարկման ներկայացվեց քաղաքապետի առաջարկությամբ։ Ավագանում մեկ այլ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։  Ավագանու որոշմամբ՝ ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների,  կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։ «Համաշխարհային պետական ​​պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը ...

Կարդալ ավելին »

«Վեոլիա ջուրը» Երևանում և մի շարք մարզերում վթարային ջրանջատում կիրականացնի

«Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ստորև ներկայացնում ենք «Վեոլիա ջուր» ընկերության հրապարակած հասցեները. Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ Ադոնցի,  Շիրվանզադեի,  Ն.Տիգրանյան,  Շահսուվարյան,  Մամիկոնյանց,  Բուդաղյան,  Տոլբուխինի,  Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցները՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Կոմիտասի 1-ին, Վրացական ...

Կարդալ ավելին »

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինը աճել է 18,7 տոկոսով. ՆԳ նախարար

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինում աճել է 18,7 տոկոսով։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։  «Առհասարակ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը հետևյալն է` 2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%: Նշված ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։ Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader