Author Archives: admin

Ճապոնական որակ, հայաստանյան տեխսպասարկում. KOMATSU

Հայաստանի հանքագործների և մետալուրգների անդամ հանդիսացող «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» կազմակերպությունը KOMATSU ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ներմուծում է «Կամացու» հանքարդյունաբերեկան տեխնիկա։ Ապահովում է բարձրակարգ տեխսպասարկում, առաջարկում է գործարանային պահեստամասեր և յուղեր։ Սվետլանա Մարտիրոսյան

Կարդալ ավելին »

Հաստատվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման՝ 2024-2040 թթ ռազմավարությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը: Նոր ռազմավարության ընդունումը պայմանավորված է ՀՀ ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախևառաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 ...

Կարդալ ավելին »

Brent-ը թանկացել է․ մեկ բարելը՝ 74,47 դոլար

Էտալոնային մակնիշի գինը հինգշաբթի բարձրանում է չորս օրվա իջեցումից հետո, ինչը մասնավորապես պայմանավորված է ԱՄՆ-ում անցած շաբաթ վառելիքի պաշարների անսպասելի կրճատմամբ։ Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 74,47 դոլար, ինչը 0,25 դոլարով (0,3 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման արդյունքներից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,03 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 74,22 դոլար։ WTI-ի ...

Կարդալ ավելին »

Եվս 15 տրոլեյբուս կներկրվի, արժեքը՝ 1,5 մլրդ դրամ. «Երևանի էլեկտրատրանսպորտն» ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։   Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ռադիոկայան է փակվել եթերում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված Բաց Ռադիոն (Açık Radyo) դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եթերում օգտագործելու պատճառով։  Bianet-ը՝ հաղորդում է, որ ռադիոկայանը լիցենզիայից զրկվել էր դեռևս հուլիսին, սակայն ռադիոն կարողացել է հեռարձակում իրականացնել մինչև հոկտեմբերի 16-ը: Ռադիոկայանի նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել այն բանից հետո, երբ ապրիլին նրանց հյուրը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել ...

Կարդալ ավելին »

Պետության քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձը ներկայացնում ենք ստորև. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ ...

Կարդալ ավելին »

5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները առնվազն 5 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Կիսաեզրափակչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք ...

Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 17-ին մարզերի մեծ մասում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կիջնի 6-9 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +15+17։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +8+12, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 85 հանցանք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 15-16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader