Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը, որը մինչև օրս որպես երեխաների զարգացման կենտրոն տրամադրված է եղել Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը, կառավարության այսօրվա նիստի որոշմամբ նվիրաբերվեց Համայնքին որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով: Նշվում է, որ այս տարվա ապրիլի 1-ից Վորլդ Վիժնը Ճամբարակ համայնքում դադարեցրել է գործունեությունը և Համայնքի ղեկավարը առաջարկել է վերոնշյալ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքերը կդառնան 50 և 150 հազար դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը կապահովի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչն էականորեն կբարելավի գործընթացների արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ...
Կարդալ ավելին »Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը՝ աշխատակիցների գործողումների նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև Պետական արարողակարգի ...
Կարդալ ավելին »Սպիտակի բժշկական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Սպիտակի համայնքապետը Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել Սպիտակի ավագանու որոշումը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող 3․4202 հեկտար մակերեսով հողամասը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարությունը որոշեց տվյալ անշարժ գույքը ամրացնել ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածել է Գազայի փախստականներին ֆոսֆորային զինամթերքով. ԶԼՄ
Իսրայելական բանակը հարվածել է Գազա քաղաքի հյուսիսային շրջաններին։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը, կիրառվել են ֆոսֆորային զինամթերքներ դպրոցի գնդակոծման ժամանակ, որտեղ տեղավորվել էին փախստականները։ Գնդակոծությունից հետո շենքում հրդեհ է սկսվել, բայց զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր քաղաքի հարավարեւմտյան թաղամասերի ինտենսիվ ռմբակոծման մասին։ Նշվել է, որ բնակելի տներին իսրայելական ՌՕՈւ-ի հարվածից հետո մի ...
Կարդալ ավելին »16,6 մլն դրամ կհատկացվի 2020-ի պատերազմում վնասված ռազմատրանսպորտային միջոցների տերերին
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում 2020-ին ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, կառավարությունը կհատկացնի 16,6 մլն դրամ, որը կփոխանցվի ՊՆ-ին՝ այնուհետև համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար: Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության ...
Կարդալ ավելին »Մարզերի լողավազաններում աշակերտների համար անվճար լողի պարապմունքներ կկազմակերպվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց 1 մլն 56 հազար դրամ հատկացնել «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացման նպատակով: Այս ծրագիրը ՀՀ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման և լողալու հմտություններին տիրապետելու հնարավորություն կտա: 2024-ին փորձնական ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել Հայաստանի գործող լողավազաններից 9-ում, սակայն հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող է ճանաչվել մեկ կազմակերպություն, ...
Կարդալ ավելին »2025-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, ...
Կարդալ ավելին »Ձգտում ենք մինչեւ 2040-ը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, 30 տոկոսով երիտասարդացման. նախարար
Հայաստանը ձգտում է մինչեւ 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի եւ ՀՆԱ-ի, ինչպես նաեւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանման: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ռազմավարության դրույթները: «Նոր ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակին մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում եւ կյանքի ...
Կարդալ ավելին »Փախստականի կարգավիճակով արցախցին Հայաստանին է նվիրել 6 միավոր Hyundai ավտոբուս
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ժամանակավոր փախստականի կարգավիճակ ունեցող Կարո Աբրահամյանը տեղեկացնելով, որ ցանկանում է սեփականության իրավունքով իրեն պատկանող 6 միավոր մարդատար ավտոբուս (մակնիշը՝ «HYUNDAI COUNTY 3.9 D», թողարկման տարեթիվը՝ 2020 թվական) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ միաժամանակ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված տրանսպորտային միջոցների նվիրատվության գործընթացը։ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում ընդունեց այդ 6 ավտոբուսները ...
Կարդալ ավելին »