Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայ-ամերիկյան համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետն արդեն ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պահպանության ծառայության պետը և նրա ոչ զինվորական տեղակալները զենք կրելու և կիրառելու լիազորություն կստանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: Կառավարության հեղինակած ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի ...
Կարդալ ավելին »Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ...
Կարդալ ավելին »Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում անցնում են Մեծ թատրոնի հյուրախաղերը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 15, 16 և 17-ին Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարները, երգչախումբն ու նվագախումբը ներկայացնում են Վերդիի գլուխգործոց «Լուիզա Միլլեր» օպերան։ «Լուիզա Միլլեր» օպերան 150 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմ է բարձրացել 2023 թվականի մայիսի 23-ին: Բեմադրող-ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, իսկ բեմադրող-դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Լուիզա Միլլերի դերակատարը հայազգի մենակատար, ...
Կարդալ ավելին »Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարների նիստը
Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման օրակարգում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, մրցակցությունը, միգրացիան և արտաքին քաղաքականությունը։ Այդ մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։ ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա և կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը»։ Բորելը ...
Կարդալ ավելին »ԱԺ հանձնաժողովը հետաձգեց գույքահարկի վրա հաշվարկվող տուգանքներին վերաբերող օրենքի նախագծի քննարկումը
Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված 9 հարցերից երկուսին անդրադարձը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։ Նիստի սկզբում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Երկու հարցերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքին և նախատեսում են օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարում։ Դրանցից մեկը վերաբերում է գույքահարկի վրա հաշվարկվող տուգանքներին։ Հիմնական զեկուցողը պետք է լիներ Կադաստրի ...
Կարդալ ավելին »Շվեդիան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 30 մլն դոլար էներգետիկ հատվածի վերականգնման համար
Շվեդիայի կառավարությունը 320 մլն կրոն (30,41 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինային սկանդինավյան-բալթյան օգնության միավորված փաթեթի շրջանակում, էներգետիկ հատվածի վերականգնման համար ցրտերից առաջ։ Այս մասին տեղեկացրել է կառավարության աշխատակազմը։ «Օգնության այդ փաթեթը կարեւոր է ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցման համար եւ կօգնի ապահովել ուկրաինական հասարակության կենսունակությունը»,- համագործակցության եւ արտաքին առեւտրի նախարար Բենիամին Դուսայի խոսքերը մեջբերվել են մամուլի հաղորդագրությունում։ 2022թ. փետրվարից Շվեդիան Ուկրաինային ...
Կարդալ ավելին »Արտերկիր մեկնելուց մի շաբաթ առաջ հիշում են՝ անձնագրի հետ կապված հարց չունե՞ն. Փաշինյանը՝ հերթերի մասին
Անձնագրային բաժիններում շատ մեծ աժիոտաժներ են տեղի ունենում. հարցն արդյոք ինչ-որ հանգրվանի հասա՞վ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բավականին թեթևացել է արդեն: Հիմնականում ամառային սեզոնի հանգստի գնալու հետ կապված էր: Այդ պահերին էր, որ հիմնական հերթեր են եղել»,- ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: «Իրականում, որ պետք է արձակուրդ մեկնեն արտերկիր, մի շաբաթ ...
Կարդալ ավելին »Սոթքի ոսկու հանքի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. Գեղարքունիքի մարզպետ
Մարզպետարանը Սոթքի հանքը շահագործող ընկերության հետ հանդիպումներ է ունեցել, արդյունքում այս պահի դրությամբ էլ այնտեղ ավելացնում են աշխատողներ։ Այդ մասին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Հանքը շահագործող կազմակերպության հետ մարզպետարանը մի քանի անգամ հանդիպել է, դրանց արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի։ Այս պահին այնտեղ ավելացնում են աշխատատեղեր»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ նախորդ ...
Կարդալ ավելին »