Author Archives: admin

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 18/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.30%-ով և կազմել 2691.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 31.73 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.78%-ով և կազմել 1012.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 18/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 19432.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7492.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 8329.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 18/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 43077.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 5842.47 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 18367.08 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Վարշավայում բացվել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը  կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 600 մլն կիբեռհարձակում՝ Windows-ի օգտատերերի դեմ

Microsoft-ը հրապարակել է 2024-ի թվային անվտանգության մասին զեկույցը (Microsoft Digital Defense Report)։ 114 էջանոց փաստաթղթում նշվում է, որ անցած տարվա ընթացքում տարբեր տեսակի կիբեռհարձակումների թվի զգալի աճ է գրանցվել։ Զեկույցի համաձայն՝ Windows-ի օգտատերերն ամեն օր ենթարկվում են ավելի քան 600 միլիոն կիբեռհարձակումների։ Ընդգծվում է, որ հարձակվողների տրամադրության տակ օրեցօր ավելի շատ տեխնիկական ռեսուրսներ են հայտնվում, այդ թվում՝ արհեստական ​​ բանականության ...

Կարդալ ավելին »

BioMatSci․ արնահոսությունը մեկ րոպեից քիչ ժամանակում կանգնեցնող գել

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները ստեղծել են հակամիկրոբային գել արնահոսությունը կանգնեցնելու համար։ Մարմնի վնասված մասին այն քսելուց հետո նյութն ընդլայնվում է՝ վերածվելով փրփուրի։ Հետազոտությունը հրապարակվել է Biomaterials Science (BioMatSci) գիտական ամսագրում։ Մասնագետների խոսքով՝ նրանք ձգտել են ստեղծել պարզ լուծում, որը կարելի կլիներ օգտագործել դաշտային պայմաններում, մարդու վնասվելուց անմիջապես հետո։ Ըստ վիճակագրության՝ մահացու ելքերի մեծ մասը կարելի կլիներ կանխել՝ դադարեցնելով արնահոսությունը ...

Կարդալ ավելին »

Ճամփորդական փաստաթղթերի գործարքները ծրագրեք նախապես. ՆԳՆ-ն՝ հերթերի մասին

Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել  առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի,  վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների: Այս մասին հայտարարություն է ...

Կարդալ ավելին »

Զենքով պագևատրված անձանց համար անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և ...

Կարդալ ավելին »

Որոշ մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ

Հայաստանի մի շարք մարզերում լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Այդ մասին հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:  «Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։  Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։  Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 106 հանցանք. գրանցվել է 18 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, թմրանյութի մաքսանենգության՝ 10, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, անձնական ...

Կարդալ ավելին »
ajax-loader