Author Archives: admin

Կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026-ից

Կրիպտոակտիվի հետ կապված գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Նախագծով նախատեսել էինք, որ կրիպտոակտիվի հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Հաշվի առնելով տնտեսավարողների հետ մեր ունեցած քննարկումները և այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա շրջանառվող ...

Կարդալ ավելին »

Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Նա 2023 թվականի սեպտեմբերից կեղծ մեղադրանքներով ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։  Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։   Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքներով և ապօրինի կերպով Բաքվի բանտում է պահվում 23 հայ գերի։ Պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով: «Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Գինեսի ռեկորդ և համաշխարհային ճանաչում. «ՏաԹևեր» ճոպանուղին դարձավ 14 տարեկան

«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է իր գործունեության 14 տարին։ Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից ի վեր, ավելի քան 1,300,000 մարդ օգտվել է ճոպանուղուց: «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021 և 2023 թվականներին։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցույթի պաշտոնական կայքում ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը նկատել է, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության ...

Կարդալ ավելին »

Հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում ՝22-33մմ, Կոտայքում՝ 36-42մմ, Արագածոտնում՝ 28-42մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36մմ, Վայոց ձորում՝ 13-20մմ, Սյունիքում՝ 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում՝ 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։  Այդ մասին հայտնում են «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ ներկայացնելով ...

Կարդալ ավելին »

Բունդեսթագը ևս 15 ամսով երկարաձգել է Իրաքում գերմանացի զինվորականների առաքելության մանդատը

Գերմանիայի խորհրդարանը ևս 15 ամսով երկարաձգել է գերմանացի զինվորականների տեղակայման մանդատը Իրաքում իրավիճակի կայունացման համար։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ ներկա 539 պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է առաքելությունը շարունակելու օգտին, 93-ը՝ դեմ, 2-ը մնացել է ձեռնպահ։ Նոր մանդատը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Գերմանիայի զինված ուժերը՝ Բունդեսվերն, աջակցում է Իրաքին, ի թիվս այլ բաների, զինծառայողների պատրաստման ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում առաջարկեցին, որ պատգամավորները ևս թմրամիջոցի թեստավորում հանձնեն

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների ախտորոշման թեստ հանձնեն։  Այդ գաղափարը առաջացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն։  «Եթե մենք որոշում ենք այսպիսի թեստավորում, դա ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Զինծառայող Աղասի Դալլաքյանին օրեր առաջ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ դեպքի վերաբերյալ:  «2024թ․ հոկտեմբերի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:  Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ...

Կարդալ ավելին »

Դանիել Դանիելյանն ու Իշտվան Ցարանը քննարկել են հայ-հունգարական մշակութային գործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը ...

Կարդալ ավելին »
ajax-loader