Author Archives: admin

10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների ...

Կարդալ ավելին »

Գագարինի ջերմոցային տնտեսությունն արդեն գործելու է 7,2 հեկտարի վրա

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2022 թվականից հիմնադրված ջերմոցային տնտեսությունը գործելու է արդեն 7,2 հեկտարի վրա։  Ինչպես տեղեկացանք Գագարինի  ջերմոցային տնտեսությունը հիմնադրած և շահագործող «Գևմիկ» ՍՊԸ տնօրեն Հրայր Աթանեսյանից, տնտեսությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճում են տարբեր տեսակի ծաղիկներ, կառուցվել է 2 փուլով։ Առաջին ...

Կարդալ ավելին »

Արարատյան դաշտում սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ. հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -5

Արարատյան դաշտում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը օդում սպասվում է -1…  -3 աստիճան ցուրտ:  Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ նույն ջերմաստիճանն է սպասվում նաև հոկտեմբերի 27-28-ի գիշերը: Հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -4…  -5 աստիճան ցուրտ։

Կարդալ ավելին »

Չորս հրթիռ է ընկել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի տարածքում. Al Mayadeen

Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Սիրիայի Դեյր- էլ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի մերձակայքում։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հրթիռային հարձակման ընթացքում ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ։ Հիմնական թիրախը եղել է ռազմակայանի տարածքի ռազմական ռադարը։ Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ի բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել։ 

Կարդալ ավելին »

«Ռեալը» հաղթել է «Բորուսիա»-ին. ՉԼ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են հիմնական փուլի 3-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Միլան»-ը 3:1 հաշվով առավելության է հասել «Բրյուգե»-ի նկատմամբ, «Մոնակո»-ն 5 գնդակ է ուղարկել «Ցրվենա Զվեզդա»-ի դարպասը` սեփականն ընդունելով 1-ը: ՊՍԺ-ՊՍՎ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Յուվենտուս»-ը 10 ֆուտբոլիստով 0:1 հաշվով զիջել է «Շտուտգարդ»-ին, նույն հաշվով «Արսենալ»-ը հաղթել է Դոնեցկի «Շախտյոր»-ին: «Ասթոն Վիլա»-ն 2:0 հաշվով պարտության է մատնել «Բոլոնիա»-ին, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի Սյունիքի բնակիչներին

ԶՊՄԿ-ն սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականցնել մարզի տարբեր բնակավայրերում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայքներին: Այս անգամ հերթը Սյունիքինն է` շրջակա բնակավայրերով: Կոմբինատն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին: Աշխատանքների առաջին փուլն արդեն մեկնարկել է, մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

«Թեղուտը» մասնակցել է Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների XXV գագաթնաժողովին

HR միության ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Թեղուտ» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ Աղայանը, հանդիպել են Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովին՝ քննարկելու մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մարտահրավերները, «նոր իրականության» պայմաններում մարդկային կապիտալի աճող դերը և աշխատաշուկայի արդիական միտումները, ինչպես նաև ամփոփելու տնտեսության, բիզնեսի և HR ոլորտի զարգացման ընթացիկ շրջանի արդյունքները: Այդ մասին ...

Կարդալ ավելին »

Չինաստանը դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Չինաստանը շրջանցեց եվրոպական երկրներին և դարձավ ռուսական գազի խոշորագույն գնորդը, գրում է Bloomberg-ը: Ընթացիկ տարվա ինն ամիսներին «Գազպրոմը» Չինաստան է արտահանել 23․7 մլրդ մ3 գազ (գրեթե 40%-ով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում), դեպի Եվրոպա՝ 22․5 մլրդ մ3 գազ, հաղորդում է Bloomberg-ը։ «Գազպրոմը» աստիճանաբար ավելացնում է գազի մատակարարումները Չինաստան 2019 թվականի վերջին գործարկված «Սիբիրի ուժը» խողովակաշարով, որի նախագծային հզորությունը ...

Կարդալ ավելին »

54-ամյա գորիսցին այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Գորիսի քննչական բաժնում ...

Կարդալ ավելին »

Արարատում ապօրինի ձեռնարկատիրության պատճառած 15 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: Դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն ...

Կարդալ ավելին »
ajax-loader