Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նախօրեին Նիշա Բիսվալը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (ֆոտո)
Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
Կարդալ ավելին »Խաղերի ոլորտում այլ երկրներում գործող կայքերը պետք է սահմանափակվեն. ֆինանսների նախարար
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում ընդունվեց օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցեց․ «Սրանով մենք գործարկում ենք համակարգը, ...
Կարդալ ավելին »Կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղացիներին աջակցություն կտրվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հաստատեց նախագիծը, որով աջակցություն է տրվում կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող գյուղացիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցմամբ, ինչպես նաև աջակցող դրույթների ...
Կարդալ ավելին »Դիվանագետներն այսուհետ աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար կստանան
Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխություններին, որով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: Նախագծի ընդունման արդյունքում ԱԳՆ համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային ...
Կարդալ ավելին »Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանցից են. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական արտոնությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ...
Կարդալ ավելին »Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի
Սյունիքի Գորիս համայնքի ավագանին որոշել է համայնքի Ակներ գյուղի 18-րդ փողոց 27 հասցեում գտնվող 1․5 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ Այս կապակցությամբ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունեց որոշում՝ ընդունելով այդ նվիրատվությունը և ամրացնելով այն ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կարդալ ավելին »«Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու պայմանագրի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում, որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը: Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով ...
Կարդալ ավելին »Կասպի ջրամբարի կառուցման վարկային միջոցների հասանելիությունը երկարաձգվեց մինչև 2026-ի դեկտեմբեր
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» ծրագրի վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր 30-ը։ Հիմնավորման մեջ նվում է, որ շինարարական աշխատանքների պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 21-ին, իսկ մեկնարկը տրվել է հունիսի 9-ին՝ 34 ամիս տևողությամբ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակ, իսկ փորձարկումների, թերությունների հայտնաբերման, ...
Կարդալ ավելին »7-ամյա ծրագիր՝ ՏՏ ոլորտի համար. շրջանառության հարկը 5 %-ից կհասցվի 2 %-ի
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ դրանք համարեց անհետաձգելի: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացնելով նախագիծը, նախ ներկայացրեց, թե ինչ աջակցություն է տրվում պետության կողմից բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: «Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում կառավորությունը մի շարք պետական աջակցության ծրագրեր է ...
Կարդալ ավելին »