Author Archives: admin

Մեկ օրում բացահայտվել է 110 հանցանք. գրանցվել է 16 ավոտվթար, վիրավորվել է 60 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ...

Կարդալ ավելին »

Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 6-րդ նիստը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն: Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղիները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։  ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը:  ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։  Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ...

Կարդալ ավելին »

Ցուցահանդես Մոսկվայում՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Bացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ հիացրել ու շարունակում է հիացնել քաղաքակրթական ահռելի ժառանգությամբ:  ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը արբանյակային տվյալներ է տրամադրել հութիներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար

Եմենի հութի ապստամբները օգտագործել են ռուսական արբանյակային տվյալները Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու համար առևտրային նավերի վրա, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են երկու եվրոպացի զինվորականներ և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր: Նրանցից մեկի համաձայն՝ տվյալները փոխանցվել են Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով։ Սա օգնել է ապստամբներին զգալիորեն «ընդլայնել իրենց հարձակումների ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացներին

Հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ ՔԿԾ-ից հայտնում ...

Կարդալ ավելին »

Թուրքիան Իրաքում և Սիրիայում 120 թիրախ է վերացրել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Երկու հարձակվողները սպանվել են: Անվտանգության ...

Կարդալ ավելին »

Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,. տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երկարատև շինարարական աշխատանքներից հետո այգին ներկայանում է գեղեցիկ տեսքով։ Վերականգնման արդյունքում այգին քաղաքացիներին ներկայանում է ճեմուղիներով, նոր նստարաններով, խաղահրապարակով, մարզահրապարակով։ Նոր ծառեր են տնկվել, ավելացել է կանաչ գոտին։ Զբոսայգում է տեղադրվել նաև «Լեռնեցիների պարը» խմբաքանդակը։ «Մերգելյանի պուրակը, որ երկար տարիներ անտեսված և ...

Կարդալ ավելին »
ajax-loader