Author Archives: admin

Մեկ շաբաթում գրանցվել է 142 արտակարգ դեպք. 14 ինքնասպանության փորձ, 2 փլուզում, 58 հրդեհ. զոհվել է 8, փրկվել՝ 4 մարդ

Հոկտեմբերի 21-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ ...

Կարդալ ավելին »

Մոդին Պուտինին նվիրել է սոհրայի տեխնիկայով արված նկար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին իր այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հարավասիական հանրապետության արևելքում տարածված սոհրայի տեխնիկայով արված նկար։ Այս մասին հայտնում է The Times of India-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սոհրայը ժողովրդական գեղանկարչության ավանդույթ է, որը հիմք է վերցնում ժայռապատկերները: Այն հիմնականում կիրառվում է Ջարխանդ նահանգի Հազարիբաղ շրջանի գյուղերում, որտեղ տների կավե պատերը ներկված են ...

Կարդալ ավելին »

Երևանում ուղևորների համար հարմարավետ երթևեկություն ունենալու համար աշխատանքներ ենք իրականացնում. Ավինյան

Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարունակական զարգացման, ուղևորների համար ավելի հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մասնավորապես՝ ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, սրան զուգահեռաբար՝ մայրաքաղաքում ավելացնում ենք հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսային գծերը, տեղադրում ենք նոր կանգառասրահներ և մի քանի ուղղություններով ...

Կարդալ ավելին »

ԻՀՊԿ-ի ղեկավարն Իսրայելին խոստացել է «անպատկերացնելի հետեւանքներ» Իրանի վրա հարձակման համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին խոստացել է, որ Իսրայելը կբախվի «իր համար անպատկերացնելի հետևանքների»՝ հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար։ Նրա հայտարարության տեքստը հայտնել է կորպուսի մամուլի ծառայությունը։ «Սիոնիստական ​​արյունահեղ ռեժիմի անօրինական գործողությունները, որին երկրի հակաօդային պաշտպանությունը թույլ չտվեց հասնել իր բոլոր նպատակներին, ցույց են տալիս նրա հաշվարկների սխալն ու անզորությունը դիմադրության ուժերի ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտի ցուցանիշները նվազել են. ֆիննախ

Հանրապետությունում ՏՏ ոլորտի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում նվազել են անցած տարվա ցուցանիշների համեմատ։  Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը,  աշխատավարձերի եւ աշխատակիցների թվի ցուցանիշներում վերջին ամիսներին նկատվել են կայունացման միտումներ։ «Եվ մենք հուսով ենք, որ հաջորդ տարի, այդ թվում մեր որոշումների, ինչպես ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանից եկած միգրանտների քանակը էականորեն նվազել է. Ֆինանսների նախարար

2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա: Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում իշխող դաշինքը 2009-ից ի վեր առաջին անգամ կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) իշխող կոալիցիան, որը նախագահում է նոր վարչապետ Շիգերու Իշիբան և Կոմեիտո կուսակցությունը, հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում: Այս մասին են վկայում տարածքային ընտրական հանձնաժողովների վերջնական տվյալները։ Բոլոր ընտրատարածքներում ձայների հաշվարկից հետո իշխող դաշինքը ստացել է ընդհանուր առմամբ 215 մանդատ՝ մեծամասնության համար անհրաժեշտ 233 մանդատից, միաժամանակ, ԼԴԿ-ն ստացել է ...

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են Tesla-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է ...

Կարդալ ավելին »

WTA. Էլինա Ավանեսյանն առաջին անգամ 43-րդ տեղում է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 2 աստիճան եւ առաջին անգամ 43-րդ տեղում է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ WTA, հոկտեմբերի 28 1 (1). Արինա Սաբալենա (Բելառուս)՝ 9016 միավոր2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 79703 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 52304 (6). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 51445 (5). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 49716 (4). ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմավարական պաշտպանական ներուժի ոչնչացման մասին

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը ոչնչացրել է Իրանի ռազմավարական պաշտպանական բոլոր հնարավորությունները երկրի ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ, հաղորդում է IDF Galei ռադիոյի ռազմական թղթակից Դորոն Կադոշը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության աղբյուրները: Նրա խոսքով՝ խոսքը հեռահար զենիթային հրթիռների մարտկոցների մասին է։ «Իրանն ուներ երկու այդպիսի մոդել՝ ռուսական С-300 համակարգը և մեկ այլ՝ իրանական արտադրության կատարելագործված մոդել։ Ոչնչացվել են բոլոր մարտկոցները, ինչպես նաև հեռահար ...

Կարդալ ավելին »
ajax-loader