1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունից: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Վերոնշյալ քվեարկության օրերն են 2025 թվականի մարտի 30-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 5-ը։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Էդմոնդի Մովսեսյանը ...
Կարդալ ավելին »39-ամյա որդին հարվածել է 72-ամյա մոր գլխին՝ սպանելով նրան. ՆԳՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին ժամը 23-ին զանգահարած Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ որդին սպանել է իր կնոջը: Ինչպես տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր․ 29/10/24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 389.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.96 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.08 դրամ (+0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՔԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերին և COP29-ին
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ուղղված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին: կոչը ներկայացնում ենք ստորեւ. «2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել խնդիրները Վրաստանի ընտրություններում
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները, այ դհայտարարությունը հրապարակել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆարա Դահլալան։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դիտորդների միջազգային առաքելությունը նշել է մրցակցության անհավասար պայմանները քաղաքական ուժերի միջեւ Վրաստանի ընտրություններում, ինչը խափանում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ։ «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին տեղեկությունները պետք ...
Կարդալ ավելին »Աշնան արև․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +9+11, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+11, Լոռի՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +11+14, Տավուշ՝ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեքն աճել է. 29/10/24
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 28-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.14%-ով և կազմել 26,244,370.09 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.14%-ով և կազմել 67,771.13 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.74%-ով և կազմել 2,482.94 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.036637108 (-0.40%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.11%-ով և կազմել 345.25 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »2025-ին տնտեսական աճը կանխատեսվում է 5,6 տոկոս
Նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,6 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք կանխատեսում ենք, որ 2025 թվականին տնտեսական աճը կկազմի 5,6 տոկոս։ Դեֆլյատորը կաճի 3,5%-ով, իսկ ՀՆԱ-ի անվանական չափը կկազմի 11 տրլն 50 միլիարդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը ...
Կարդալ ավելին »Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է
2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է։ Այդ մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի 2025թ.նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ շարունակում են երկիր գալ Վրաստանից, Իրանից եւ Չինաստանից։ «Տուրիզմի ոլորտում 2024թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով անկում է գրանցվել։ Զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են այցելել ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ...
Կարդալ ավելին »