Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՊՄՀ-ում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով
Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ «Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել դատախազությունից ձերբակալված անձանց վերաբերյալ
2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի ...
Կարդալ ավելին »Գյումրի քաղաքում հրդեհ է բռնկվել․ՓԾ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ): Փրկարարները ...
Կարդալ ավելին »ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 52-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 70-րդ, Գաբրիել Սարգսյանը` 96-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 14-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 59-րդ, Աննա ...
Կարդալ ավելին »2026 թվականին Հայաստանը կանցկացվի Cop17-ը
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` Cop17-ը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- գրել է նա։ Նշենք, որ ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու ...
Կարդալ ավելին »Կառավարության նիստ․ուղիղ
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ...
Կարդալ ավելին »Ագրարային համալսարանում դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում․ ինչ են պահանջում
Ագրարային համալսարանում դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարությունից աջակցություն չստանալու համար՝ պատճառաբանելով, որ նախարարությունը լիցենզիա չի տրամադրում բուհում ներդրվող նոր կրթական ծրագրերի համար։ Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն որոշմանը, որ Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը պետք է տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նշված մասնաշենքում այժմ Ագրարային համալսարանի ուսանողների դասապրոցեսն է ընթանում, շենքը շահագործվում է։
Կարդալ ավելին »ԶՈՒ արատավոր դեպքերի դեմ պետք է լրջորեն պայքարել․ՌՈ պետ
Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։ Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր ...
Կարդալ ավելին »