Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Տնօրենին ուղեկցում էր տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից: Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկիին և համատնօրեն Պավել Գյոզալյանին, քննարկել 2025 թ. աշխատանքային պլանները՝ հատուկ անդրադառնալով Կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանը: Տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնի դերը փրկարարների վերապատրաստման, մասնագիտական կարողությունների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թրամփը կոնգրեսական Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը իր վարչակազմում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ինչպես նշվել է, սա կարեւոր պաշտոններից մեկն է, այն զբաղեցնող պաշտոնյան համակարգում է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, զեկուցում ...
Կարդալ ավելին »Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, ...
Կարդալ ավելին »Փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է հսկիչ նշաններով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից գործում է փաթեթավորված խմելու ջրի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտադիր պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված ...
Կարդալ ավելին »«Սուրմալուի» մոտ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին
«Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ: ««Սուրմալու»-ի մոտ ...
Կարդալ ավելին »Վերջին 5 տարիներին Հայաստանը երեխաների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել. ՄԱԿ
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում աշխատանքներ են տարվել երեխաների պաշտպանությունը խթանելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-ում նոյեմբերի 11-ին «Խնդիրներ, որոնք կներկայացվեն ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում՝ երեխաների իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության չորրորդ ազգային զեկույցում» թեմայի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նրա խոսքով, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանին հաջողվել է ներդաշնակեցնել գործող և ընդունել ...
Կարդալ ավելին »Թրամփը որոշել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ կազմակերպել երդմնակալությունից անմիջապես հետո
Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը, ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը հնարավորություն է ստացել քննարկելու խաղաղության համաձայնագիրը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտությանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալությունը կայանալու է ...
Կարդալ ավելին »Շենգավիթում 68–ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվինի բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68–ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10–ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի առթիվ ՀՀ ...
Կարդալ ավելին »Առաջարկվում է նվազեցնել ՏՏ ոլորտի հարկն ու տալ արտոնություններ
Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն ու կօգտվեն հարկային որոշ արտոնություններից. աջակցության տրամադրումն առաջարկվում է ամրագրել օրենքով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում ...
Կարդալ ավելին »Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեկնարկային երեք տուրից հետո 3 հնարավորից 3 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 10 առաջատարների շարքում է: 2,5 միավոր է վաստակել Արամ Հակոբյանը, 2-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին մասնակցում է ...
Կարդալ ավելին »