Author Archives: admin

Դրամի փոխարժեքն այսօր․ 12/11/24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 410.00 դրամ (-3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 415.00 դրամ (-5.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.94 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.00 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը հասել է 81 800 դոլարի

Առաջին կրիպտոարժույթի գնանշումները հասել են 81,800 դոլարի պատմական առավելագույնին: Կապիտալիզացիայի առումով լավագույն 10 կրիպտոարժույթների մոտ նկատվում է խառը դինամիկա։ Dogecoin-ը (+23․7%) աչքի է ընկնում նկատելի ամենօրյա աճով, մինչդեռ Ethereum-ը և XRP-ն նվազել են համապատասխանաբար 1․2% և 1․6%-ով: Թվային ակտիվների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 2.88 տրիլիոն դոլար: Բիթքոյնի գերակայության ինդեքսը՝ 55.7% է: Ըստ Coinglass-ի՝ օրվա ընթացքում լուծարված դիրքերի ընդհանուր ծավալը կազմել է 648 մլն դոլար։ ...

Կարդալ ավելին »

Ռոբոտ-շունը հսկում է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։

Կարդալ ավելին »

Շինարարությունը մոտենում է ավարտին. Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն

Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Վրաստան» հայկական պարբերականը։  Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին շրջեց շենքում, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից գործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և ...

Կարդալ ավելին »

Երեւանի նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ (վիդեո)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա: Քաղաքապետարանից հայտնում են, որ հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից: Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ: Սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ արժեքավոր ծառատեսակներ են ավելանալում՝ լուծում տալով մայրաքաղաքի ...

Կարդալ ավելին »

Գազայում 2023թ. հոկտեմբերից զոհվել է ավելի քան 320 հումանիտար աշխատող. ՄԱԿ

Հոււմանիտար կազմակերպությունների առնվազն 322  աշխատակից զոհվել է Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Զեկույցում ընդգծվել է, որ Գազա բավականաչափ քանակությամբ հումանիտար բեռների առաքման նպաստավոր պայմաններ նախկինի պես չկան։ Ինչպես նշվել է, ձմռան մոտենալու հետ կապված՝ անկլավ հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես պարենի, հագուստի, վառելիքի, ինչպես նաեւ ...

Կարդալ ավելին »

Հայաստան է եկել Թուրքիայի 9810 քաղաքացի, որից 190-ը չի վերադարձել

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9 810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9 620-ն է լքել Հայաստանը, գրում է «Փաստինֆոն»: Դիտարկվող ամանակահատվածում Հայաստան է այցելել նաեւ Հնդկաստանի 37 642 քաղաքացի, լքել` 42 502-ը: Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 ...

Կարդալ ավելին »

Տնտեսական աճը պետք է հետ շրջի արտագաղթի անիվը. ֆինանսների նախարար

Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են մնալ բարձր։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2024թ. առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Ընդ որում, հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճը կազմել է 9,6 տոկոս։ Այս պայմաններում, ինչպես նշել է նախարարը, տնտեսական աճը 2024թ. կանխատեսվում ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կարդալ ավելին »

Kaspersky. տրոյական վիրուս է տարածվում Telegram-ի ֆինանսական ալիքներով

«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որն ուղղված է ֆինանսների և թրեյդինգի ոլորտի օգտատերերին և ընկերություններին: Չարագործները Telegram-ի թեմատիկ ալիքների միջոցով տարածում են տրոյացի, որը թույլ է տալիս հեռավար հասանելիություն ստանալ սարքին լրտեսության նպատակով և գողանալ տվյալները։ Գրոհներ են գրանցվել ավելի քան 20 երկրներում։ Ընկերությունը հայտնում է, որ չարագործները Telegram-ի գրառումներին կցում ...

Կարդալ ավելին »
ajax-loader