Author Archives: admin

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին

Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ՆԳՆ-ից հայտնում են, որ վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողություններն սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք ...

Կարդալ ավելին »

COP29-ում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի երեք ուղղությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բաքվում մեկնարկած COP29 գագաթնաժողովում կոչ է արել բոլոր երկրներին կենտրոնանալ երեք առաջնահերթությունների վրա, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխությանը՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայական ճգնաժամի հետևանքներից մարդկության պաշտպանության և ֆինանսավորման: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Առաջինն արտանետումների հրատապ կրճատումն է գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակելու նպատակով, որի համար արտանետումներն անհրաժեշտ է կրճատել տարեկան 9 տոկոսով: Մինչև ...

Կարդալ ավելին »

Կանադան 10 տարով չեղարկում է մուտքի վիզաների տրամադրումը. CTV

Կանադայի իշխանությունները 10 տարով մուտքի վիզաներ չեն տա։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին միգրացիոն ծառայությունում։ Մինչ այդ խնդրողներին ավտոմատ կերպով մուտքի վիզա տրամադրվում էր 10 տարով։ Հիմա ծառայության աշխատակիցներն իրենք են որոշում, թե ինչ ժամկետով տան մուտքի վիզան։ Գործոններ են հանդիսանում ուղեւորության նպատակը, առողջական վիճակը եւ դրամական միջոցների առկայությունը հայտատուի հաշիվներում։ Հոկտեմբերի վերջին վարչապետ Ջասթին Թրյուդոն ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և  ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։ Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի տարեկան Գլխավոր համաժողովով, ընթացքում հաստատվել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ...

Կարդալ ավելին »

Սթեյբլքոինները կարող են պաշտպանել դոլարի համաշխարհային կարգավիճակը

2015-2019 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, America Enteprise ինստիտուտի հրավիրյալ դասախոս եւ Paradigm Policy կազմակերպության խորհրդի անդամ Փոլ Ռայանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Ներկայացնում է banks-ը։ Փոլ Ռայան Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ Չինաստանը զբաղեցրել է Միացյալ Նահանգների տեղը համաշխարհային տնտեսության գագաթին, եւ յուանն է, այլ ոչ թե դոլարը համաշխարհային պահուստային արժույթը: Այս սցենարը կործանարար կլինի ԱՄՆ քաղաքացիների, բիզնեսների եւ ...

Կարդալ ավելին »

2025-ին պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. ֆինանսների նախարար

2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Դա, ըստ նախարարի, վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում դուրս գալ կոմֆորտի գոտուց։ «Այդպիսով, արդյունավետության բարձրացման հայտը, առաջի հերթին, մենք ուղարկում ենք ինքներս մեզ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշի» առաջին մարտկոցը. The New Indian Express

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։ Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ( Defense Research and Development Organization) մշակած և Bharat Electronics Limited (BEL) ընկերության արտադրած «Աքաշ»-ը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել  կործանիչներ, հրթիռներ (թևավոր, «երկիր-օդ» դասի), անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ «Աքաշ» ԶՀՀ-ի ...

Կարդալ ավելին »

Թվային արժույթների փոխարժեքն աճել է. 12/11/24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 9.31%-ով և կազմել 34,317,276.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 9.31%-ով և կազմել 88,592.72 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 6.06%-ով և կազմել 3,327.88 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.037563772 (-2.98%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 7.53%-ով և կազմել 456.95 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »
ajax-loader