2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է ներկրվել 144,867 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 2․34 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս տարի Վրաստանն իր մեքենաների մեծ մասը ներկրել է ԱՄՆ-ից։ Մասնավորապես, այս տարի ԱՄՆ-ից ներկրվել է 103,206 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը հասել է 1․25 մլրդ դոլարի։ Անցած 5 տարիների ընթացքում (հաշվետու ժամանակաշրջան՝ հունվար-սեպտեմբեր) Ամերիկայից ավտոմեքենաների ներմուծումն աճել է, սակայն նախորդ տարվա 9 ամիսների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սպենդիարյանի տուն-թանգարանում կվերաբացվի արդիականացված ցուցադրության սրահը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կվերաբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը համալրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Նշվում է, որ ինտերակտիվ նոր ձևաչափով է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ փոխտնօրեն․ հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում
Հանքարդյունաբերության հանրային ընկալումը հաճախ աղավաղվում է։ Շատերը կարծում են, որ այդ ճյուղը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, մինչդեռ, երկրի զարգացման գործում նրա ներդրման իրական նշանակությունը մնում է ստվերում: Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։ Այդ առնչությամբ փոխտնօրենը նշել է, որ ճյուղի ...
Կարդալ ավելին »Ինտերնետ ծառայության հասույթն աճել է 7․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 123,457.5 մլն դրամ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3․1%-ով։ Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 26․4%-ով և հասույթը կազմել է 1,353.1 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 4․8%-ով և կազմել 7,419.1 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել ...
Կարդալ ավելին »Մասկի America PAC-ը մոտ 200 մլն դոլար է ծախսել Թրամփին աջակցելու համար
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի America PAC քաղաքական կոմիտեն մոտ 200 մլն դոլար է ծախսել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու համար նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ Մասկի կոմիտեն ծախսել է 200 մլն դոլար Թրամփին աջակցելու համար։ Ինչպես նշել է գործակալությունը, դա «նոր ստանդարտ է հաղորդում այն բանին, թե ինչպես ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունները 340․99 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 340,987 մլն դրամ (340․99 մլրդ) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 45,451 մլն դրամով կամ 15․4%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 28,613 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 312,374 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 20․8%-ը կամ 64,903 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ.-ի սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Կդադարեցվի Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը:
Կարդալ ավելին »Ներքին Գետաշենում մեկնարկել են գազատարի կառուցման աշխատանքները
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են գազատար ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի գազատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 30 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է գազատար ցանցի կառուցում Ներքին ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 96 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-ից 12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և փաստաթղթեր կեղծելու՝ ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատեր (վիդեո)
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվում են գաբիոնային պատեր։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Կարդալ ավելին »