Author Archives: admin

Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից

Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։ 2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և ...

Կարդալ ավելին »

Այգիների կառուցում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի բյուջետային ծրագրի արդյունքները

Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու ...

Կարդալ ավելին »

Հանքային ռեսուրսի պահանջը բոլորինն է.Մկրտիչ Կարապետյան

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ունի հարուստ ժառանգություն ի դեմս ոլորտը զարգացնող բազմաթիվ շրջանավարտների ում համար մասնագիտության ընտրությունը ավանդույթ է՝ ընտանեկան ժառանգություն։ 90-ամյա գերազանցությանը նվիրված միջոցառումները շարունակական են և այս անգամ իր հարուստ ժառանգության մասին կպատմի «Նորգեո» ընկերության համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանը: https://www.facebook.com/share/v/1BhHARXPav/ Սվետլանա Մարտիրոսյան

Կարդալ ավելին »

Bitcoin-ը հերթական ռեկորդն է սահմանել՝ անցնելով $93000-ը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրիպտոարժույթների և հիմնականում բիթքոյնի գինը վստահորեն շարունակում է աճել և արդեն անցել է 93,000 դոլարից, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Սակայն կրիպտոարժույթների աճը նկատվել է ամբողջ տարվա ընթացքում և պայմանավորված է եղել մի շարք այլ գործոններով։ Իհարկե, վերջին օրերին կրիպտոարժույթների արագ աճի հիմնական պատճառը Թրամփի ընտրությունն էր որպես ԱՄՆ հաջորդ նախագահ։ Իր նախընտրական քարոզարշավի ...

Կարդալ ավելին »

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Երեւանում մասնակցել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ համաժողովին

Շվեդ հայտնի Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Երեւանում նոյեմբերի 14-ին մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր ի պատասխան ՄԱԿ որոշման՝ Ադրբեջանը նշանակել COP29-ի ընդունող կողմ՝ չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային, ինչպես նաեւ ավտորիտար եւ հայատյաց քաղաքականությանը, որն իրականացնում է Բաքուն։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը,  ՄԻԵԴ-ում ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը 13 հայ. Օմբուդսմեն

Եթե մինչեւ 2020թ. պատերազմը Արցախում ապրում էր 150 հազար հայ, ապա այժմ այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Դա այն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջանի եւ մարդու իրավունքների օրակարգի մասին։ Մարդու իրավունքների բոլոր սկզբունքները մնում են թղթի ...

Կարդալ ավելին »

Պենտագոնում հերքում են ԱՄՆ կառավարությունում արտաերկրային տեխնոլոգիաների առկայությունը

ԱՄՆ ՊՆ-ն հերքել է նախկին աշխատակցի վարկածն այն մասին, թե ամերիկյան կառավարությունը արտաերկրային տեխնոլոգիաներ ունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սյուզան Հոուֆը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Ներկայում [պաշտպանության] նախարարությունը չի հայտնաբերել որեւէ ստույգ վկայություն, որ չճանաչված անոմալ երեւույթների (UAP- Unidentified Anomalous Phenomena) դիտարկումը ի հայտ է բերել արտաերկրային ակտիվություն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ ԱՄՆ ՊՆ-ն, ըստ նրա, «չի ...

Կարդալ ավելին »

Մենք պատրաստ ենք հյուրընկալել COP-17-ը. Հակոբ Սիմիդյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում ելույթը սկսեց շատ կարևոր անդրադարձով՝ Կոլումբիայում հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցած Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերի 16-րդ համաժողովում Հայաստանը հոկտեմբերի 31-ին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկի՝ Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր: «Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: 123 երկրից 65 ձայնով ընտրվեց Հայաստանը: Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ...

Կարդալ ավելին »

Աբովյանի «կինոյի խաչմերուկում», բախվել են BMW X6-ն ու Kia-ն

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader