Author Archives: admin

Նորքի այգիների վերականգնման նպատակով նոյեմբերի 16-ին ծառատունկ է կազմակերպվելու

Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգնման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան մասնակցել ծառատունկին, կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր։

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Աշխարհում դիաբետով հիվանդների թիվը 1990-ից ավելացել է ավելի քան չորս անգամ. ԱՀԿ

1-ին կամ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան չորս անգամ 1990-ից ի վեր՝ 2022թ. գերազանցելով 800 մլն-ը։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հղում կատարելով The Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։ «2022թ. մոտ 828 մլն մեծահասակ (18 եւ բարձր տարիքի) տառապել է դիաբետով, ինչը 630 մլն-ով ավելի է, քան 1990թ.»,- նշվել է հոդվածում։ ...

Կարդալ ավելին »

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Նշենք՝ Սարգսյանը 2022-ին Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է եղել: Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 8-ին:

Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային:  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:  Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:  Այս ...

Կարդալ ավելին »

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի. Al Jazeera

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ութ կազմակերպությունների (ներառյալ  Save the Children-ի եւ Oxfam-ի) խմբի պատրաստած հաշվետվությանը։ Փաստաթղթի համաձայն՝  բարեգործական եւ հումանիտար կազմակերպությունների մոտ 20 աշխատակից, որոնք աշխատել են Գազայի հատվածում, սպանվել են Իսրայելի օդային գրոհների եւ գնդակոծությունների հետեւանքով հոկտեմբերի 10 – նոյեմբերի 13 ընթացքում։ «Նրանք զոհվել են ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այd մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և ...

Կարդալ ավելին »

Պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք. Փաշինյան

Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի  մի բան, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչդեռ փողը պետության տեսակետից այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի որեւէ կառավարում գոյություն ունենալ չի կարող, առանց որի ...

Կարդալ ավելին »

Արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների համար. Թունբերգը կոչ է արել ազատ արձակել գերիներին

Համաշխարհային հանրությունը վաղուց պետք է իր վրա վերցներ թե՛ քաղբանտարկյաների, թե՛ ռազմագերիների, թե՛ մյուս գերիների ազատ արձակման խնդիրը, որոնք պահվում են Ադրբեջանում։ Համաշխարհային հանրությունը պետք է նման համարձակություն ստանձնի։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։ Նրա գնահատմամբ՝ COP29-ի անցկացումը Բաքվում ավելի շատ մարտահրավերներ է ...

Կարդալ ավելին »

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader