Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ։ 2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, զոհվել՝ 7, տուժել` 633 քաղաքացի, 2023 թ.՝ 286 դեպք, զոհվել է 1, տուժել` 643 քաղաքացի 2024 թ. 10 ամսում գրանցվել է 216 դեպք, զոհվել է 2, տուժել` 498 քաղաքացի։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսել է խաշ
Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսեց խաշը՝ ջերմ մթնոլորտում ծանոթանալով Հայաստանի ամենասիրված ավանդական ճաշատեսակներից մեկին: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Կարդալ ավելին »Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը
Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ ...
Կարդալ ավելին »Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 15/11/24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 68.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 71.94 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 15/11/24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.95%-ով և կազմել 2566.30 դոլար, արծաթի գինը նվազել է 2.73%-ով և կազմել 30.24 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 938.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 15/11/24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 43958.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5985.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 19230.73 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 15/11/24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 19003.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7216.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 8030.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Երևանում կքննարկվի առողջապահության ոլորտում AI կիրառումը
Երեւանում, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը, նոյեմբերի 25-ին եւ 26-ին տեղի կունենա «Նորարարական տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունն առողջապահությունում. թշնամի՞, թե՞ դաշնակից» միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել է ՌՀԱ կենսաբժշկության եւ ֆարմացիայի ինստիտուտը։ Կոնֆերանսի թեման է՝ «Բժշկության կիբեռտարածքը. արհեստական բանականությունը որպես բժշկի եւ պացիենտի թշնամի եւ դաշնակից»։ Կոնֆերանսին կմասնակցեն առաջատար փորձագետներ բժշկության, ֆարմացիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի առողջապահության ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել 203 810 զբոսաշրջիկ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):
Կարդալ ավելին »