Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 46, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 17, զենք-զինամթերքի առգրավման` 15, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է. Փաշինյանը՝ Հռոմի պապին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ ...
Կարդալ ավելին »Իրանում շնորհակալություն են հայտնել նախագահին Բաքու մեկնելուց հրաժարվելու համար
Ամբողջ սրտով շնորհակալ ենք Իրանի նախագահին այն բանի համար, որ նա չի մասնակցել Բավքի համաժողովին (COP29- խմբ.)։ Այս մասին հայտնել է Արդեբիլի իմամ-ջումա, այաթոլա Սեյեդ Հասան Ամելին։ «50 հազար մուսուլման կանանց եւ երեխաների սպանողին (հանձին Իսրայելի- խմբ.) հրավերքը ծաղր է։ Մենք զայրացած ենք։ Մենք մեր զզվանքն ենք արտահայտում»,- նշել է Հասան Ամելին։
Կարդալ ավելին »«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը թմրանյութեր էր թաքցրել պարանոցի հատվածում. նրան խուզարկել են և ձերբակալել
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։ Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում ...
Կարդալ ավելին »Silicon Mountains 2024․ ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության մասին
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ՝ անդրադառնալով ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառմանը: Այդ մասին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: ԿԲ ղեկավարը խոսել է ԱԲ ռիսկերի և հնարավորությունների մասին ՝ ընդգծելով կիբերհարձակումների ռիսկը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար անհավասարության մրցակցային ռիսկերը, որոնք կարող են ...
Կարդալ ավելին »Սումիում զոհվածների թիվը հասել է 11 մարդու
Նոյեմբերի 17-ին ռուսական գրոհի հետեւանքով Սումիում զոհվածների թիվը հասել է 11 մարդու, տեղեկացրել է «Украинская правда»-ն։ Ինչպես տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ուկրաինական պետական ծառայությունը, տուժածների թիվը Սումիի հրթիռակոծման հետեւանքով ավելացել է՝ հասնելով 89 մարդու, նրանցից 11-ը՝ երեխաներ։
Կարդալ ավելին »5 օր ՀՀ արտարժույթի շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ
Նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ և՝ բավականին ակտիվ: Եվրոյով գործարքները չեն կատարվում արդեն երկրորդ շաբաթ, որի հետ մեկտեղ այս շաբաթ դադարեցվել է նաև ռուբլով գործարքների իրականացումը։ Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների թրենդը 66 տոկոս անկումից հասել է 3 անգամ աճի։ Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (11-15.11.24-ը ՝ 04-08.11. 24-ի համեմատ) ...
Կարդալ ավելին »Աշակերտները պետք է բավարար անգլերեն իմանան, ավելացնում ենք խմբակները. Ավինյան
Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին: «Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ...
Կարդալ ավելին »Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական գործակցություն-24» զորավարժություններին
Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը:
Կարդալ ավելին »Բրազիլիայում բացվում է G20-ի գագաթնաժողովը
Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ...
Կարդալ ավելին »