Author Archives: admin

Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը (վիդեո)

Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է տեղադրվել: «Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է  Աննա Հակոբյանը։

Կարդալ ավելին »

Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի մոտ 550 մլն դրամ

Ամանորյա միջոցառումների կազմակերպման աշխատանքները բաժանել ենք 5 լոտի.  առաջին լոտով հայտ չի ներկայացվել, իսկ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ լոտերի մասով հայտ է ներկայացրել «Ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունը, որը ճանաչվեց հաղթող, իսկ 5-րդ լոտի մասով հաղթող ճանաչվեց «Սինեմարտ» ընկերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա նշեց, որ իրենք սահմանել են սահմանաչափեր. Ըստ այդմ, ...

Կարդալ ավելին »

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է. մանրամասնում են որդին ու փաստաբանը

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել թանգարանից 7 ստեղծագործությունների անհետացման առնչությամբ։ Նախ Քոչարը պատմեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը, թանգարանի ստեղծմանը կողմ են եղել երկու եղբայրներն էլ սակայն զբաղվել թանգարանի գործերով չեն կարողացել, քանի որ այլ ոլորտում են աշխատել, մոր ...

Կարդալ ավելին »

Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք»

Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով, Գրում է «Հետքը»։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է»։ Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ ...

Կարդալ ավելին »

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 24.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ...

Կարդալ ավելին »

Մակունցը մասնակցել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը այցելել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա և Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքներ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։  Նոյեմբերի 16-ին Ֆիլադելֆիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի և Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի կազմակերպմամբ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկո, որին ...

Կարդալ ավելին »

Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին 80-ից ավելի երկիր է միացել

Ավելի քան 80 երկիր է միացել սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի բացմանը։ «Արդեն միացել են 81 երկիր, 26 միջազգային կազմակերպություն, 9 ֆինանսական կազմակերպություն և 31 հասարակական և բարեգործական կազմակերպություն»,- մանրամասնել է նա։ Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ ...

Կարդալ ավելին »

SpaceX-ը 6-րդ անգամ փորձարկել է Starship տիեզերանավը

SpaceX ընկերությունն իրականացրել է Starship տիեզերանավի վեցերորդ փորձնական արձակումը։ Հսկա հրթիռը օդ է բարձրացել ճիշտ ժամանակացույցով նոյեմբերի 19-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին (նոյեմբերի 20-ին Երևանի ժամանակով 02:00-ին): Ըստ պլանի՝ այս թռիչքը շատ առումներով պետք է նմանվեր հինգերորդ փորձարկմանը, սակայն արձակումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ SpaceX-ի պլանները փոխվել են։ Սպասվում էր, որ այս թռիչքի շրջանակում SpaceX-ը կրկին կփորձեր արձակման վայր ...

Կարդալ ավելին »

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել երեխաների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի´ երեխաներ, Հարգելի´ գործընկերներ, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչը խիստ կարևոր է առավել ամուր և ...

Կարդալ ավելին »

«Հայ-Արտ»-ում բացվել է «Հակոբ Կոջոյանի» սաների ցուցահանդեսը՝ նվիրված Փարաջանովի 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով: Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերաարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող: 10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader