Author Archives: admin

Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետական աջակցության ցուցաբերելու նպատակով 12 մլն դրամ հատկացնել: Այս որոշմամբ առաջարկվում է 2024-ի մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար հատկացնել 12 մլն դրամ և սահմանել «300 մեղվաընտանիք» ոչ ֆինանսական ցուցանիշ։ Այս ծրագիրը կնպաստի երկրում մեղվաբուծության խթանմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, որի համար ՀՀ կառավարությունը ...

Կարդալ ավելին »

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, զորակոչը կտեւրի 2024-ի նոյեմբերի 25-ից մինչև2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Զորակոչի ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ: Բացի ...

Կարդալ ավելին »

Օպերայի և բալետի թատրոնին 191 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա նոյեմբերի 21-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ի միջոցների միջեւ եւ 191,5 մլն դրամ հատկացնել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մոդելով ֆինանսավորվող թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Հիմք ընդունելով «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ներկայացրած փաստացի եկամուտների հաշվարկը՝ 2023 թվականին ...

Կարդալ ավելին »

Ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման համար ՏԿԵՆ-ին կհատկացվի շուրջ 901 մլն դրամ. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 մլն 300 հազար դրամի չափով, և Կառավարության ներքո հատկացված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել շուրջ 901 մլն դրամ։ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դրանք ուղղվելու են տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական հսկողությանը և այլն։ «Հիմնանորոգվող և ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW

Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում եւս 78 միավոր ATAGS քարշակող հրետանային համակարգեր գնելու շուրջ։ Այս մասին գրել է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը։ «Դրանք հաջորդել են ATAGS-ների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Դրանք դրսեւորել են բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում։ Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստանում լայն փորձարկումներ է անցել, այդ թվում բարձրլեռնային տեղանքում եւ հարթ վայրում։ Փորձարկումները հաստատել ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից ՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը: «Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,– նշել են նախարարությունում։ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ...

Կարդալ ավելին »

Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart Academy, կարևորել որակյալ մասնագետների պատրաստումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 20-ին այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և ծրագրավորման տարբեր լեզուների մասնագետների պատրաստմամբ։  Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բնույթին, տևողությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ Նշվել է, որ վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով ...

Կարդալ ավելին »

«Մանկան» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. 115 մլն դրամի ներդրում և 55 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ն-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն ...

Կարդալ ավելին »

Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու BMW-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. գտել են մոխրացած մարմին

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, ...

Կարդալ ավելին »

Եթե ավտոմեքենան գողացված է, սեփականատերը կազատվի գույքահարկից

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ ավտոմեքենայի սեփականատերն ազատվում է գույքահարկից, եթե ավտոմեքենան հափշտակված է: Ըստ այդմ, հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով գույքահարկը գանձել հանցանք կատարած անձից։ Այսօր գործող կարգավորումներով անգամ եթե ավտոմեքենան գողացված է ...

Կարդալ ավելին »
ajax-loader