Author Archives: admin

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն «Արտագնա աշխատանքային»: Հիշեցնենք՝ Հակոբյանը վերջին օրերին գտնվում է Իտալիայում:

Կարդալ ավելին »

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...

Կարդալ ավելին »

Արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն լաբորատորիա է բացվել. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական ...

Կարդալ ավելին »

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՊԵԿ առաջնահերթություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են ԱԺ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Տավուշի մարզի դպրոցների ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Տավուշի մարզի Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հանդիպման առանցքում են եղել Դիլիջանի դպրոցներում իրականացվող կրթական պիլոտային ծրագրերին վերաբերող հարցեր: Արտաքին քաղաքականության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատգամավոր Գայանե Եղիազարյանը խոսել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտների ...

Կարդալ ավելին »

Լուկաշենկոն պարծեցել է լեզուների իր իմացությամբ և սպառնացել ընդմիշտ անջատել ինտերնետը Բելառուսում

Եթե ​​դա կրկնվի, մենք այն ընդհանրապես կանջատենք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով 2020 թվականի օգոստոսին ինտերնետի անջատումները։ «Անկեղծ կլինեմ, որ դա գրեթե միշտ եղել է իմ թույլտվությամբ: Երբ երկու խնդիր ունես, սկսում ես կշռել։ Կշեռքի այս նժարին երկիրն էր։ Եթե ​​մենք այն ժամանակ երկիրը չպահեինք…»,- նշել է նա, հաղորդում է «Pul First»-ը։ Լուկաշենկոն նաև պարծեցել է ...

Կարդալ ավելին »

Կրթություն և աշխատանք. Երևանում անցկացվել է կարիերայի տոնավաճառ

Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։  ԵՊՀ-ից հայտնում են, որ տոնավաճառը նպատակ ունի աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը: Տոնավաճառի շրջանակում անցկացվել ...

Կարդալ ավելին »

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման ...

Կարդալ ավելին »

Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նոյեմբերի 24-ին Էջմիածնի Մայր տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Ինչպես տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագ կարժանանա քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը երեկոյան ժամերգության ընթացքում Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն անցումային խաղերում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում:  ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ Վրաստանը:  Անցումային խաղերը կկայանան 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին: Հաղթանակի դեպքում Հայաստանի ֆուտբոլային ազգային թիմը կբարձրանա B ենթախումբ, պարտության պարագայում թիմը կմնա նույն` C ենթախմբում: 

Կարդալ ավելին »
ajax-loader