Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 38283.85 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 2696.53 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 3.06%-ով և կազմել 3267.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.89%-ով և կազմել 19229.97 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել տրանսպորտային համակարգի թեմայի շուրջ բանավեճին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել Factor TV-ի կազմակերպած բանավեճին՝ Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխությունների թեմայով։ Factor TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանը հայտարարել էր, որ առաջարկում է բանավեճ անցկացնել ուղիղ եթերով՝ քննարկելու մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր մոդելը և Երևանի կառավարմանն առնչվող այլ կարևոր հարցեր։ Քաղաքապետի մամուլի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է մատակարարել 1 միլիոն բարելից ավելի նավթ՝ չնայած պատժամիջոցներին. BBC
Ռուսաստանը 2024 թ. մարտից Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է հանգել բրիտանական հետազոտական Open Source Center կենտրոնը՝ արբանյակային պատկերների վերլուծությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնն իր հետազոտության արդյունքները կիսել է BBC-ի հետ: Առաջատար փորձագետները և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին BBC-ին ասել են, որ իրենց համոզմամբ՝ այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին այն զենքի ...
Կարդալ ավելին »Բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը` Իրանի 50–ամյա քաղաքացին, մահացել է. ՆԳՆ
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ Փրկարար ծառայությունից փոխանցում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան ավտոճանապարհի ...
Կարդալ ավելին »Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: ...
Կարդալ ավելին »Բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է 666 մլն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը, որը եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան»,- գրել է Փաշինյանը։
Կարդալ ավելին »Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. նախարար
Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։ «Պատիվ ունեցա հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Մեր ջերմ զրույցի ընթացքում ես նրան հիշեցրի Հայաստանի ինքնիշխանությանը Ֆրանսիայի միանշանակ աջակցության մասին»,- գրել է նա։
Կարդալ ավելին »18-ամյա Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
18-ամյա Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: «Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Սուսաննա Բունիաթյանը: Նա նոյեմբերի 18-ի երեկոյան դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Սուսաննա Բունիաթյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ
Կարդալ ավելին »Դոլար-ռուբլի փոխարժեքը 2022-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 103 ռուբլին
Դոլար-ռուբլի փոխարժեքը Forex առևտրի ընթացքում գերազանցել է 103 ռուբլին, ինչը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 23-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում BCS Express-ի Forex-ի տվյալները։ Մոսկվայի ժամանակով ժամը 11:06-ի տվյալներով՝ դոլարն աճել է 1,9%-ով՝ հասնելով 103,225 ռուբլու, հայտնում է Arguments and Facts հրատարակությունը։ Մոսկվայի ժամանակով՝ ժամը 11:21-ի դրությամբ դոլարն արագացրել է իր աճը՝ կազմելով 103,246 ռուբլի ...
Կարդալ ավելին »