Փարիզում թալանել են Կոնյակ-Ժե թանգարանը. Այդ մասին գրում է Le Parisien-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավազակները, մտնելով թանգարան, կացնով կոտրել են ցուցափեղկը եւ գողացել 18-րդ դարի հինգ կոլեկցիոն արկղեր ու հին տուփեր, գրում է Lenta.ru-ն։ Այդ ամենը տեղի է ունեցել հենց այցելուների աչքի առաջ։ Առայժմ անհայտ է գողացված արվեստի առարկաների ամբողջական ցանկը, սակայն հրապարակումը պարզաբանում է, որ կողոպուտի ժամանակ մարդիկ չեն տուժել։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ-ում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ
ՀՀ-ում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ: Այդ մասին նշվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Քաղցկեղի ուսումնասիրման ...
Կարդալ ավելին »Casio․ խելացի մատանի՝ ժամացույցի տեսքով
Casio-ն ընդլայնել է իր տեսականին CRW-001-1JR մատանու միջոցով: Ճապոնական ընկերությունն իր հայտնի ձեռքի ժամացույցների ոճով աքսեսուար է ստեղծել և նույնիսկ այն համալրել մանրանկարչությամբ։ Գաջեթի թողարկումը նվիրված է Casio-ի՝ թվային ժամացույցների շուկա դուրս գալու 50-ամյակին։ Casio-ն մատանի փոքրիկ պատյանում ներկառուցել է վեց հատվածանոց LCD էկրան՝ լուսավորությամբ, որը լիովին ցուցադրում է ժամանակը: Կան նաև երեք ֆիզիկական կոճակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր ժամային գոտում ամսաթվի և ժամի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ շնագիտական կենտրոնը հրավիրում է դասընթացի՝ աշխատանքի հնարավորությամբ
Ի՞նչ դասընթաց է Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի նոր հնարավորություն է առաջարկում Շնագիտական կենտրոնում։ Եթե կենդանասեր եք, սիրում եք աշխատանքը շների հետ, ուզում եք մասնագիտանալ շնագիտության ոլորտում և նպաստել երկրի անվտանգության ապահովմանը, ապա սա Ձեր հնարավորությունն է: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը հայտարարում է նախապատրաստական դասընթացի մեկնարկի մասին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՊԵԿ շնագիտական կենտրոնի մաքսային ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնը մրցախաղը: Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձելու է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն տեղումներ, ...
Կարդալ ավելին »«Հայկական ավիաուղիները» Երևան-Թբիլիսի թռիչքներ կիրականացնի
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է Երևան – Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Կարդալ ավելին »Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրում. տեսանյութ
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ Նոյեմբերի ...
Կարդալ ավելին »Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.31 դրամով և կազմել 389.76 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.34 դրամով և կազմել 406.40 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 3.79 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.58 դրամով և կազմել 488.37 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »