Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան. այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ նախագահականից։ Պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Լեհաստանի նախագահի այցի օրակարգից այլ մանրամասներ հայտնի չեն։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ներկայացրել է իր կառավարության կազմը, որին նոր գումարման խորհրդարանն այսօր իր առաջին նիստում պետք է վստահության քվե հայտնի։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Կոբախիձեի խոսքով՝ այս կառավարությունում կա երեք նոր նախարար. արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջարկվել է Մայա Բոչորիշվիլին, որը նախկին խորհրդարանում զբաղեցնում էր արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Արդարադատության նախարարի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը ներկայացրել է երեխաների իրավունքների նոր օրենսդրական փաթեթ
Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակել է մի շարք օրենքների նախագծեր, որոնք ուղղված են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը։ Նախագծերն անդրադառնում են ընտանեկան, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի մշակմանը։ Նախագծերի փաթեթը նպատակ ունի լուծելու մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կապված են երեխաների իրավունքների պաշտպանության հետ, այդ թվում՝ երեխայի կարծիքի ...
Կարդալ ավելին »Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. ...
Կարդալ ավելին »Տգիտությունը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը համացանցի իր էջերում անդրադարձել է նոյեմբերի 24-ին արած գրառմանն այն մասին, որ իր 3 էջով 1 ամսում հաջողվել է 17-18 միլիոն դիտում ունենալ, և առաջարկում էր 2025 թվականը հայտարարել կրթվելու տարի: Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն ...
Կարդալ ավելին »Կրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս է
Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ...
Կարդալ ավելին »Կարևորն անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը
Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար: Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ ...
Կարդալ ավելին »Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
Նոյեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Ոստիկանությունից հայտնում են, որ ,ոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեքը նվազել է. 25/11/24
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 25-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.07%-ով և կազմել 38,377,164.94 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.07%-ով և կազմել 98,463.58 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.64%-ով և կազմել 3,390.13 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.034439266 (+0.74%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.29%-ով և կազմել 514.25 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005224134 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 25/11/24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 392.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 406.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 411.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.74 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 3.82 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »