Author Archives: admin

Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի 5 երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի ...

Կարդալ ավելին »

Մաքսանենգ ճանապարհով թմրանյութ ներկրած և իրացնող երկու անձինք կալանավորվել են

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: «Քրեական ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  «Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է վարչապետը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել մի խումբ պաշտոնյաների աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության ...

Կարդալ ավելին »

Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Լեհաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։  Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։  Լեհաստանի խորհրդարանը 2005 թվականի ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։ 

Կարդալ ավելին »

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այդ մասին զգուշացնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:  Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանի ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ակյդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Կարդալ ավելին »

Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում նոյեմբերի 27-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:  Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

 Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024թ․-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։  Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։  2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել ...

Կարդալ ավելին »

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի ...

Կարդալ ավելին »
ajax-loader