ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեսանյութին կից ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, ռուբլին՝ արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 390.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 1.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.12 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.71 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.20-ի սահմաններում Խանզադյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա ...
Կարդալ ավելին »Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և ...
Կարդալ ավելին »Երևանում, Արտաշատում, Արմավիրում դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնում են, որ բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։ Այսպիսով, գրանցվել է․ .Արմավիրում +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․), ...
Կարդալ ավելին »Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է COP17 համաժողովի կազմակերպման եւ անցկացման կոմիտե եւ հաստատվել դրա կազմը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ 2․ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ...
Կարդալ ավելին »Պակիստանում բախումների հետևանքով կան զոհեր, Իսլամաբադում տեղակայվել է բանակը
Իսլամաբադում «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այդ մասին հաղորդում է պակիստանյան GEO TV լրատվամիջոցը։ Նշվում է, որ զոհերի շարքում կան Ներքին գործերի նախարարության ռենջերներ, ինչպես նաև ոստիկաններ։ Նրանց հստակ թիվը չի հաղորդվում։ Որոշ աղբյուրներ հայտնում են առնվազն 6 զոհի, մյուսներն էլ՝ 12 զոհի մասին։ ...
Կարդալ ավելին »QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կսահմանվի 7 օր
Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, կսահմանվի 7 օր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով՝ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի’ սահմանվելով 7 օր։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ այդմ՝ առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման ...
Կարդալ ավելին »Փաշինյանը ներկայացրել է իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը, կատարել մի շարք դիտարկումներ իր վերջին նշանակումների առումով: Այդ մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ ...
Կարդալ ավելին »