Author Archives: admin

Պարզեցվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների գործընթացը

Կառավարությունը հրապարակել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կրճատել շահառուների սպասելաժամանակը: Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։  Նախագծով նախատեսվում է վերանայել և հստակեցնել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար փոխհատուցվող ծավալները: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել գործընթացները՝ հաշվի առնելով ...

Կարդալ ավելին »

Պարեկները Երևանում և մարզերում ուժեղացված ծառայության ժամանակ հատուկ տարածք են տեղափոխել 125 մեքենա

Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացրել է շարային ստուգատես, ստուգել մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը: Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորել է պարեկներին լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը տնտեսվարողներին իրազեկում է ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ:  «DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:  ...

Կարդալ ավելին »

Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. քաղաքապետարան

Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները ձյունից մաքրված են եղել և երթևեկելի: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և հիշեցնում՝ Երևանի ավագանու 2009 թ. որոշմամբ՝ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը:  «Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում,  Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել ...

Կարդալ ավելին »

Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից

Եգիպտոսի փրկարարները նոյեմբերի 26-ին Կարմիր ծովում փրկարարական գործողության ընթացքում գտել են խորտակված նավից ևս 5 ողջ մնացածի, ինչպես նաև 4 հոգու մարմին։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ Այն նոյեմբերի 25-ին ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում առաջարկում են արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Հայաստանում արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը 18 տարին չլրացած անձանց։  Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել մինչև 18 տարեկան անձանց ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության բարելավման նախագիծը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի: Ինչպես տեղեկանում ենք իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։ Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նախագահի թեկնածու է առաջադրվել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին, հայտարարվել է «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում մեծամասնության և կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։  Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ նախագահի թեկնածուին ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Լրատվամիջոցը նշում է, որ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ ...

Կարդալ ավելին »

Սպիտակի ոլորանները փակ են ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը:  «Նոյեմբերի 27-ին ժամը 11։50-ի դրությամբ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Կարդալ ավելին »
ajax-loader