Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նոր միջուկային դոկտրինի, տարածվում է առաջին հերթին ՀԱՊԿ երկրների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ «Նախ, ցանկանում եմ ասել, որ հին դոկտրինում էլ նախատեսված էր այդ հովանոցը, ինչպես դուք եք ասում, այդ թվում եւ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ նշված էր։ Իսկ ինչ վերաբերում է նոր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ ...
Կարդալ ավելին »Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։ Իրացնելով հերթական օպերատիվ տեղեկությունը՝ ...
Կարդալ ավելին »ԳՆ-ն նախատեսում է քաղաքացիության հարցերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնել
ՆԳՆ-ն նախատեսում է քաղաքացիության հարցերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 28-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բոլոր ընթացակարգերը եւ գործընթացները իրականացվում են թղթային ձեւով, ինչը բավական ծախսատար է։ ...
Կարդալ ավելին »Պոլիտեխնիկում բացվել է Վիգեն Յաղջյանի անվան համակարգչային լսարան
Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ: Այս մասին իր էջում գրել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը: «Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար: Վստահ եմ, որ ստեղծված ...
Կարդալ ավելին »Սահմանվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի արտահանման արգելք
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք կիրառեց: Ըստ այդմ, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ ...
Կարդալ ավելին »Կառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր կֆինանսավորվի
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար ...
Կարդալ ավելին »Համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի լինեն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին: «Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,-ասաց նա: Հիշեցնենք՝ ...
Կարդալ ավելին »«Ներուժ» ստարտափերը կֆինանսավորվեն նվիրաբերությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Այս որոշումը պայմանավորված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվողստարտափներին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ: «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)
Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։ Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ: Առավել մանրամասնը՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »