Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։ Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի շուրջ: Քննարկվելու է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վրացական խոշոր բիզնեսն աջակցել են եվրաինտեգրման մերժման դեմ հանդես եկող ցուցարարներին
Վրաստանի երկու խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն և TBC Bank-ը, հեռահաղորդակցության օպերատորներ Magticom-ը և Silknet-ը, ծրագրավորող ORBI Group-ը, ինչպես նաև երկրի խոշորագույն ավտոդիլերական Tegeta ընկերությունը դեմ են արտահայտվել եվրաինտեգրումը դադարեցնելու կառավարության որոշմանը և աջակցել ցուցարարներին, գրում է The Bell-ը: «Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագան մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության պատմական ընտրությունն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում։ Մենք հաստատապես ...
Կարդալ ավելին »Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներին գտել են վնասվածքներով ու ցրտահարության նշաններով
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից, ունեն վնասվածքներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարար ծառայութունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարները լեռնագնացների հետ համատեղ հայտնաբերել ...
Կարդալ ավելին »Ասադը կարող է ընդունել Էրդողանի առաջարկը հարաբերությունների կարգավորման մասին. Hürriyet
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը հարաբերությունների կարգավորման մասին՝ կապված արաբական հանրապետության հյուսիսային շրջաններում իրավիճակի կտրուկ սրման հետ։ Այսպիսի կարծիք է հայտնել թուրքական Hürriyet կառավարամետ թերթը։ «Ասադը, որը չի սեղմում նախագահ Էրդողանի ձեռքը, որը համառորեն նրան է մեկնում նա մեկ տարվա ընթացքում, հասկացել է իր սխալի գինը։ Բայց դեռ ուշ չէ։ Նոր պայմաններում ...
Կարդալ ավելին »Դալմայի տարածքում կանաչապատ այգի ստեղծելու մրցույթ կիրականացվի
Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի: Դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը: «Այս աշխատանքները գործնականում բաժանել էինք մի քանի փուլի: Առաջինը գոյություն ունեցող ենթակառուցվածքների, պատմամշակութային հուշարձանների, ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրությունն է: Այս աշխատանքները կատարվել են, և «Կապալառու» կազմակերպությունը ներկայացրել է ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում մետրոպոլիտենի փոխադրումը կազմել է 530 970 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր: Կատարողականը՝ 100․2%։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 712-ը՝ երեք վագոնանի, 1222-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․0% Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Կարդալ ավելին »Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ
Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի ...
Կարդալ ավելին »Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ամանորյա միջոցառումներով։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։ Գրիգորյանը նշեց՝ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված է գլխավոր տոնածառը, որի լույսերի միացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ 20։00-ին։ «Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասաց նա։ Տոնածառի ...
Կարդալ ավելին »Քաղաքի շինհրապարակներում կանոնները համատարած չեն պահպանվում. Ավինյան
Հաշվետու ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ կազմվել է ընդհանուր թվով 43 արձանագրություն, որից թվով 12-ը կազմվել է քաղաքաշինության (00:30) հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 24-ը հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը: Նրա խոսքով, թվով 7 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից, ...
Կարդալ ավելին »Մրցույթ՝ «Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման համար
Մինչև 2024-ի ավարտը ակնկալվում է հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը: «Տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել էր միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ ստանալու նպատակով, քանի որ պատրաստվում ենք միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության ...
Կարդալ ավելին »