Կառավարությունն ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ է 5000-ին, որոից շուրջ 1000-ը հայ է․ ԿԽՄԿ
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Այդ մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 03/12/24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 3-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 397.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 404.00 դրամ (+3.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.75 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 3.85 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 03/12/24
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները դեկտեմբերի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.74%-ով և կազմել 38,293,308.08 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.08%-ով և կազմել 96,243.36 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.42%-ով և կազմել 3,660.67 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.03803816 (-0.30%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 4.16%-ով և կազմել 548.65 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհը
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի ...
Կարդալ ավելին »Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է
Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված 26 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության 3 աշխատակից։ Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Բացի այդ, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք հոսպիտալացման կարիք չեն ...
Կարդալ ավելին »Մեքսիկայից մեկ շաբաթում ԱՄՆ-ում են հայտնվել ավելի քան 100 երեխաներ՝ առանց մեծահասակների. NewsNation
ԱՄՆ Սահմանապահ ծառայության եւ Տեխասի Հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 100 երեխա, որոնք մեկ շաբաթում Մեքսիկայից հայտնվել են ԱՄՆ-ում առանց մեծահասակնեի ուղեկցության։ Այս մասին կիրակի հայտնել է NewsNation հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեխասցի սահմանապահներին։ Նրանց տեղեկացմամբ՝ երեխաները 2-17 տարեկան են, նրանցից շատերին ԱՄՆ են ուղարկում նրանց ընտանիքների կողմից վարձված մաքսանենգները, որոնք գործում են Տեխասի Մեւերիլ եւ Վալ Վերդե ...
Կարդալ ավելին »Եզրափակվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը
Երևանում առաջին անգամ անցկացվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը՝ մեկ ամիս տևողությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը ներկայացրել է Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Փառատոնին կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ Աննախադեպ է եղել հատկապես Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։ Magnum-ը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը նվազեցրել է 2025-ի տնտեսական աճի կանխատեսումը. վերանայվել են բյուջեի եկամուտներն ու ծախսերը
Կառավարությունը վերանայել ու նվազեցրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը, ինչպես նաև տնտեդսական աճի կանխատեսումը նվազեցրել է 5.1 տոկոսի: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը շարունակվեց ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի նախագծի փոփոխված տաարբերակը: 2025 թվականին պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ի վերագնահատման, ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում ...
Կարդալ ավելին »Իջևան քաղաքին է վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամաս
Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամասեր: Այդ մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ «Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել ...
Կարդալ ավելին »