Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել պետաբյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրի համար 519 միլիոն 668,4 հազար դրամ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 132 միլիոն 732 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար։ Աշխատանքներն արդեն ավարտված ...
Կարդալ ավելին »Աբխազիայի խորհրդարանում պատգամավորների միջև հրաձգություն է տեղի ունեցել
Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ պատգամավորներից մեկի արձակած կրակոցներից 2 պատգամավոր է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նախ գործակալության աղբյուրը նշել էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Այնուհետև տեղեկությունները ճշգրտվել են, և նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ փակ նիստի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան։ ...
Կարդալ ավելին »Ալավերդու վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման չափը կբարձրանա
Կառավարությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման նոր կարգ հաստատեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Համաձայն նախարարի ներկայացրած նախագծի՝ ներկայում գործող 1 քմ-ի համար սահմանված 63,400 դրամ փոխհատուցման չափը չի բավարարում՝ համարժեք բնակարաններ ձեռք բերելու համար։ Նախագծով առաջարկվում է 1 քմ-ի համար սահմանել 148,050 դրամ՝ համապատասխանաբար ավելացնելով նախկին գումարը։ «Փոխհատուցման չափի ...
Կարդալ ավելին »Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ Որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։ Պապիկյանը ...
Կարդալ ավելին »Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Դավիթ Առուշանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ բոլորիս ջանքերի շնորհիվ հաջողելու ենք»,- ասաց Առուշանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Դավիթ Առուշանյանին և հաջողություն մաղթեց։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ից 107 միլիարդ դրամ է մուտք գործել պետբյուջե 11 ամսում
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Հայաստանի կառավարությունը նախատեսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթը (բաժնետոմսերի 21,875% կամ կոմբինատի 1/5 բաժնեմաս) դուրս բերել բորսա (անցկացնել IPO): Նման ծրագրերով կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում։ Փաշինյանը նշել է, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին: “Այս իրադարձությունն արժե ընդգծել, քանի որ նման բան ...
Կարդալ ավելին »Սկսվում է մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում։ ՏՄԵՆ-ից հայտնում են, որ Տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը կգնահատեն Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին հեղեղումների գոտում գտնվող 8 կամուրջների տեխնիկական վիճակը։ ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ ...
Կարդալ ավելին »Կանգառ Դուբայում՝ ֆանտաստիկ վայրեր
Անկախ նրանից` մեկ ամբողջ օր ունեք, թե հանգստյան օրերին եք ճամփորդում,Դուբայը գանձարան է, որը հարկավոր է բացահայտել: Սկսած աշխույժ առևտրիկենտրոններում և շուկաներում շոփինգ թերապիաներից մինչև համարձակարկածներ կամ հանգստացնող սպա փորձառություններ՝ քաղաքն իրայցելուներին առաջարկում է ամեն ինչ:Դուբայը իդեալական վայր է թռիչքների միջև սովորական տրանզիտը մինիարձակուրդի վերածելու համար, ինչը թույլ կտա ճանապարհորդներինխորասուզվել քաղաքի դինամիկ կյանքի մեջ: Լինելով գլոբալ կապի, տեսարժանվայրերի և անելիքների ...
Կարդալ ավելին »