Հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին այս մասին հիշեցնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի` տարվա լավագույն մարզիկները հայտնի են
Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները: Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան: Լավագույն կին մարզիկը ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում չեղյալ են հայտարարել մուսուլմաններին բազմակնություն թույլատրող ֆեթվան
Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության Ուլեմայի խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը հայտարարել է կրոնական բազմակնությունը թույլատրող ֆեթվան (կրոնական հրամանագիրը) հետ կանչելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ուլեմայի խորհրդի նախագահն իր Telegram ալիքում գրել է, որ խորհուրդն «անիմաստ է համարում բանավեճի մեջ մտնելը»: Վերահսկողական գերատեսչությունում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հիշեցրել է, որ ՌԴ Սահմանադրության 38-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան՝ ընտանիքը և ամուսնության ինստիտուտը ...
Կարդալ ավելին »2024-ին Գեղարքունիքում գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային նախադպրոցական հաստատություն
Գեղարքունիքի մարզում 2024 թվականին գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային ծառայության ծրագրով աշխատող նախադպրոցական հաստատություն, որտեղ 165 խումբ է հաճախել 4069 սան։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, 2024 թվականին Զոլաքար և Ծովինար բնակավայրերում բացվել և գործում են արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզներ։ 165 խմբին ավելացել է ևս 7 խումբ՝ 193 սանով: Մարզի11 նախադպրոցական ուսումնական ...
Կարդալ ավելին »Բայդենը հաստատել է 2025 թ. ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 895 մլրդ դոլար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով հաստատել է 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Նշվում է, որ փաստաթղթով կատարվում են 2025 ֆինանսական տարվա հատկացումները հիմնականում պաշտպանության նախարարության ծրագրերի և ռազմական շինարարության, Էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի, Հետախուզության և Պետքարտուղարության ծրագրերի համար, սահմանվում են զինվորական հիմնական աշխատավարձի բարձրացում և ԱՄՆ զինված ուժերին առնչվող ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025-ի փետրվարի 11-ին
Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10։00-ին։ Այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10:00-ին»,- նշեց Ավինյանը։
Կարդալ ավելին »«Ինտերը» հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կոմո»-ին: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության հասավ 2:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Մարկուս Տյուրամը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 89-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է:
Կարդալ ավելին »Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։ Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։ Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանին հաստատեց 2025-ի զարգացման ծրագիրը
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում հաստատվեց 2025 թվականի զարգացման ծրագիրը, որը նախատեսում է քաղաքի զարգացման համար ռազմավարական մի շարք միջոցառումներ։ Ծրագիրը ներառում է կարևորագույն նախաձեռնություններ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, սոցիալական աջակցման մեխանիզմների կատարելագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Ծրագրի հիմնական դրույթներն են՝ քաղաքաշինական նախագծերի շարունակական իրականացում՝ նոր բազմաբնակարան շենքերի, ճանապարհների և հասարակական տարածքների կառուցում, հանրային տրանսպորտի բարելավում և ...
Կարդալ ավելին »